Karevorinfo  Իրադարձություններ  258

ԱՄՆ-ում Դեմոկրատական կուսակցության անդամ Էլեն Ասատրյանի ներկայացրած բանաձևը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին

14:55 կիրակի, 02 մայիսի, 2021 թ.
ԱՄՆ-ում Դեմոկրատական կուսակցության անդամ Էլեն Ասատրյանի ներկայացրած բանաձևը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին

Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամ Էլեն Ասատրյանը բանաձև է ներկայացրել, որը քննարկվում է ապրիլի 29-ից մայիսի 2-ը տեղի ունեցող Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցության ամենամյա համաժողովի ընթացքում:
Բանաձևը դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին իրենց գործած պատերազմական հանցագործությունների համար` սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակումից հետո տեղի ունեցած 44 օրյա պատերազմի ընթացքում: Բանաձևը նաև հորդորում է ԱՄՆ Կոնգրեսին և Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ և պահանջել, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ ազատ արձակեն բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց:
Ավելին՝ այն նաև կոչ է անում Կալիֆորնիայի պետական ​​աշխատողների կենսաթոշակային գրասենյակին և Նահանգային ​​ուսուցիչների կենսաթոշակային գրասենյակին սոցիալական պատասխանատվություն ստանձնել և  պետական ​​աշխատողների կենսաթոշակային բոլոր միջոցները դուրս հանել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թողարկված ներդրումային գործիքակազմից՝ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել 1915 – 1923 թվականների Հայոց ցեղասպանությունը, և քանի դեռ արցախցիներին չի տրվել իրենց պատմական հողի վրա ազատ ինքնորոշման հնարավորություն։
«Այս բանաձևը հեղինակելը խորապես անձնական բնույթ ունի, քանի որ իմ ընտրողների շրջանում շատ ամերիկահայեր կան, որոնց ես հպարտորեն ներկայացնում եմ որպես Lոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամ։
Որպես կուսակցություն՝ մեր պարտքն ու բարոյական պարտականությունն է ամուր դիրքորոշում ցուցաբերել մարդու իրավունքների ոտնահարումների դեմ, ցավի այս պահին զորակցություն ցույց տալ, ուժեղացնել մեր ազգային փոքրամասնությունների ձայները  ի հակառակ ճնշումների՝ պաշտպանելով մարդու կյանքի, ազատության և արժանապատիվ գոյության հիմնարար արժեքները։ Սա մարդասիրական ճգնաժամ է, որը պահանջում է մեր համարձակ նախաձեռնողականությունն ու մեր անմիջական ուշադրությունը: Իրավիճակը ծանր է, վտանգվում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքը, իսկ բռնապետներ Էրդողանի և Ալիևի կողմից շարունակվում են հայ ժողովրդի բնաջնջման իրենց առաքելությունն ավարտին հասցնելու սպառնալիքները: Թուրքիան և Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրեն ոչ միայն մինչ այժմ իրենց կատարած պատերազմական հանցագործությունների, այլև նաև ամերիկացիների հարկերից գոյացած դոլարները ռազմական հանցագործություններն իրագործելու նպատակով անօրինաբար ծախսելու համար»,- ասում է Էլեն Ասատրյանը՝ հավելելով. «Եթե մենք հիմա ուժեղ դիրքորոշում չդրսևորենք, ապա մենք ոչնչով չենք տարբերվի այն միջազգային հանրությունից, որ  1915 թ-ին լուռ  հետեւում էր, թե ինչպես է տեղի ունենում Հայոց ցեղասպանությունը՝ ոչինչ չձեռնարկելով դա կասեցնելու համար: Հուսով եմ, որ իմ գործընկերներն ու Դեմոկրատական ​​կուսակցության մեր առաջնորդները կանդրադառնան այս արդիական բանաձևի ծայրահեղ կարևորությանը, և կաջակցեն դրա ընդունմանը կուսակցական համաժողովում։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր ընտրված անդամներին, երաշխավորներին և կառույցներին, ովքեր մինչև այս պահն աջակցել են բանաձևի կայացմանը»։
«Ցեղասպանությունը անցյալի մի ակնթարթ չէ, այն տեղի է ունենում նաև հենց հիմա ՝ աշխարհի տարբեր վայրերում: Միայն ամիսներ առաջ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմ սկսեցին հայերի դեմ Արցախում, և շատ հայեր վախենում են, որ ցանկացած պահի կարող է տեղի ունենալ մեկ այլ ցեղասպանություն: Այս
պարզ ճշմարտության բարձրաձայնումը կարող է օգնել կանխելու մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունները ՝ ցույց տալով, որ նրանք, ովքեր զբաղվում են զանգվածային սպանություններով, պատասխանատվություն են կրելու», – ասում է կոնգրեսական Ադամ Շիֆը, ով բանաձևը ստորագրած աջակիցներից մեկն է։
«Որպես ցեղասպանությունը  վերապրածների ժառանգ և որպես ցեղասպանության հետևանքով փախստական դարձաձ երրորդ սերնդի ներկայացուցիչ, Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների կողմից իրականացված վերջին հարձակումը ես համարում եմ որպես ցեղասպանության շարունակություն, բնիկ հայ ժողովրդի բնաջնջում իր պատմական հողերից և մշակութային ժառանգության ոչնչացում: Այս բանաձևն  արդիական է և կարևոր, քանի որ այն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին իմ ժողովրդի նկատմամբ մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների համար: Մեր հարկային դոլարներն այլևս չեն կարող աջակցել այս կառավարությունների ռազմական հանցագործությունների իրագործմանը», – ասում է  Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամ Սյուզի Աբաջյանը, ով նաև բանաձևը ստորագրած աջակիցներից մեկն է։
Բանաձևի բնօրինակը ներկայացվել է անհրաժեշտ առավելագույն 35 երաշխավորների ստորագրություններով, որոնց թվում են կոնգրեսական Ադամ Շիֆը և Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներ Սյուզի Աբաջյանը, Հանս Յոհանսոնը, Վանուհի Վարդանյանը, Սինդի Մոնտոյան, Էլեն Ֆինքելփիրլը, Ջոն Հարապետյանը, Խոսե Բարնսը, Դրեքսել Հերդը, Կորին Սին, Թոդ Ջոնսը, Ջեսիկա Քրեյվենը, Լինդա Պերեսը, Մալքոլմ Ջոնսոնը, Կև Աբազաջյանը, Ջինա Քլեյթոն-Թարվինը, Շոն Աբաջյանը, Մելիսա Թեյլորը, Ռեբեկա  Վոլֆերսբերգերը, Լուիս Լոպեսը, Միա  Լիվաս Պորտերը, Մարկո Ֆլորեսը, Թինա Ֆրեդերիքսը, Ստիվեն Ֆիշերը, Քերեն Սուարեզը, Մարի  Ան-Լյուցը, Քեյթլին Պատերսոնը, Անժելիկա Դուենասը, Թիմ Ուենդլերը, Մինդի Փայֆերը, Ջաքինտա Լինքը, Քենեթ Արմսթրոնգը, Ջեյսոն Սմոլը և Թոմ Օշոունեսին: Ավելի քան 125 կազմակերպություններ և ղեկավարներ, գործիչներ ու դեմոկրատական կուսակցության անդամներ երաշխավորական նամակներ են ուղարկել հանձնաժողովին բանաձևի ընդունման պահանջով։ Նրանց թվում են` Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը , Ամերիկայի Հայկական Համագումարը, Արևմտյան Ամերիկայի Համահայկական Խորհուրդն իր 24 տարածաշրջանային և ազգային հայ-ամերիկյան հոգևոր, քաղաքական և հասարակական կազմակերպություններով, Գլենդելի Ուսուցիչների Ասոցիացիան, ինչպես նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանն ու այլք։
Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցության բանաձևերի հանձնաժողովը իրավասություն ունի փոփոխելու ստացված ցանկացած բանաձևի տեքստը: Այն նաև իրավասու է միավորել բանաձևերը, եթե ներկայացված են նույնատիպ կամ միանման թեմայով բազմաթիվ բանաձևեր՝ առանց  դրանց հեղինակների նախնական համաձայնության: Չնայած՝ նույն թեմայով  երկու բանաձև է եղել ներկայացված, հանձնաժողովը նախընտրել  է  բացառապես օգտագործել Է. Ասատրյանի բանաձևի տեքստը, իր հետ աշխատել է փոփոխությունների վրա և համաձայնել է հիմնականում նույնը պահպանել բանաձևի բնօրինակի տեքստը։
Այս բանաձևն անմիջապես հաջորդեց  նախագահ Բայդենի կողմից  Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն, և ևս մեկ բանաձևի, որն ընդունվել էր Լոս Անջելեսի վարչաշրջանի Դեմոկրատական կուսակցության կողմից 2020 թ. հոկտեմբերին՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային ռազմական հանցագործություններ կատարելու, Արցախի Հանրապետության և Հայաստանի վրա կատարած հարձակման, համար՝ կոչ անելով ԱՄՆ-ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել և դադարեցնել Ադրբեջանին և Թուրքիային հատկացվող ռազմական օգնությունը։
Կալիֆորնիայում բնակվում են ավելի քան մեկ միլիոն հայեր,  որոնց մեծամասնությունը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են և ուղղակիորեն տուժել են ներկայիս սպառնալիքներից։ Նրանք աննահանջ պայքարում են հանուն  համաշխարհային օգնության և միջամտության, քանի որ ականատես են եղել Թուրքիայի և Ադրբեջանի պատճառով իրենց ընտանիքների անդամների աներևակայելի տառապանքներին։
Կալիֆորնիայի դեմոկրատական ​​կուսակցությունը նահանգում գերիշխող քաղաքական կուսակցությունն է: Ներկայացնելով ավելի քան 10,3 միլիոն դեմոկրատների ՝ այն նաև ամենամեծ ժողովրդավարական միավորն է Միացյալ Նահանգներում: