Karevorinfo  Իրադարձություններ  235

ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Վախեցե´ք իրենց փրկիչ հռչակողներից, որովհետև ամենամեծ սրիկաներն իրենք են. Գագիկ Գինոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

17:15 շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Վախեցե´ք իրենց փրկիչ հռչակողներից, որովհետև ամենամեծ սրիկաներն իրենք են. Գագիկ Գինոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լավրովի այցից ակնկալելու լավ բան չկա, քանի դեռ հույսը դրել ենք դրսի, այլ ոչ մեր ներքին տոկունության վրա»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 5-6-ի աշխատանքային այցին Երևան:

Ինչ վերաբերում է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա, ըստ Գինոսյանի, դրանք ավելի են խճճելու ներքին քաղաքական իրավիճակը։

«Դա էլ հերթական թատրոնը, ֆարսն է լինելու: Որևէ դրական զարգացում չեմ ակնկալում, հակառակը` կարծում եմ` ավելի ուշադիր է պետք լինել և պատրաստ ավելի վատ զարգացումների», ասում է նա:

Գագիկ Գինոսյանի համոզմամբ՝ տկար ժողովրդի նույնիսկ սրտացավ իշխանավորը ակամա վերածվում է դիկտատորի և հրեշի. «Եթե հանրությունը սպասում է, որ ընտրություններով կլուծվի իրավիճակը, սխալվում է: Ակնկալել, որ կգա փրկիչ, սխալ է. տեսանք փրկիչներին: Վախեցե՛ք իրենց փրկիչ հռչակողներից, որովհետև ամենամեծ սրիկաներն իրենք են: Ազգը պետք է ինքնափրկվի հայրենատիրությամբ»:

Մեր զրուցակիցը վստահ է՝ պետք է մերժել թե՛ նախկիններին, թե՛ ներկաներին, քանի որ երկուսն էլ ցույց են տվել իրենց դեմքը. «Հրեշները հրեշտակ չեն դառնա, եթե նույնիսկ թևեր փակցնենք: Գալու է օրը, երբ Շուշին ազատագրվելու է և վերածվելու հայկական Նյուրեմբերգի, որտեղ դատվելու են առաջին նախագահից մինչև վերջին վարչապետ. Հայաստանի չորս ղեկավարներն էլ մեղավոր են մեր պարտության համար, յուրաքանչյուրն է կերտել ազգային այս խայտառակությունը»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան