Karevorinfo  Իրադարձություններ  195

Գողություն «Վեոլիա ջուր» ընկերության տեղամասերից մեկում․ Արարատի ոստիկանների բացահայտումը

13:05 շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
Գողություն «Վեոլիա ջուր» ընկերության տեղամասերից մեկում․ Արարատի ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 27-ին ոստիկանության Արարատի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել «Վեոլիա ջուր» ընկերության տեղամասի պետը: Ըստ նրա` գիշերը մտել են Ավշար գյուղում տեղակայված տեղամաս և գողացել ջրի պոմպ. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Դեպքի վայր է մեկնել բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: Բաժնի համայնքային ոստիկանների ստացած տվյալի համաձայն` գողությունը կատարել են Արարատ քաղաքի բնակիչներ, 41 և 29 տարեկան երկու տղամարդ: Պարզվել է նաև, որ նրանք պոմպը տեղափոխել են Երևան և վաճառել:

Հետագա միջոցառումներով կասկածյալները բերման են ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են: