Karevorinfo  Իրադարձություններ  251

«Հայրենիք» կուսակցությունը որոշել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին և սկսել ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու գործընթացը

12:55 շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
«Հայրենիք» կուսակցությունը որոշել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին և սկսել ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու գործընթացը

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ հաշվի առնելով ՀՀ-ի առջև ծառացած աշխարհաքաղաքական և ներքաղաքական մարտահրավերները՝ կուսակցության խորհուրդը որոշել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին և սկսել ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու գործընթացը:

«Առաջնորդվելով հանուն հայրենիքի պայքարը համագործակցային մթնոլորտում կազմակերպելու վճռականությամբ և ազգային ուժերի հետ գործակցելու պատրաստականությամբ,

Արձանագրելով, որ «Հայրենիք» կուսակցությունն իր անզիջում ու արմատական պայքարով ճանապարհ է բացել նաև գաղափարական և ազգային այլ ուժերի համար,

Եվ վերջապես՝ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ սա պայքար է՝ հանուն անվտանգ ու արժանապատիվ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ապագայի՝ «Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշեց՝

Մասնակցել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին և սկսել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ դաշինք կազմելու գործընթացը»,- ասված է հաղորդագրությունում: