Karevorinfo  Իրադարձություններ  117

Վրաստանում պատվաստվել է 45 338 անձ

Վրաստանում պատվաստվել է 45 338 անձ

Վրաստանում պատվաստվել է 45 338 անձ
21:30 ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
Վրաստանում պատվաստվել է 45 338 անձ

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տեղեկությամբ, ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ 45 338 պատվաստում է արվել, գրում է aliq.ge-ն:

Հաղորդվում է, որ ամբողջովին պատվաստվել է (երկու չափաբաժին) 6064 մարդ:

Հիշեցնենք, որ Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկել է մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Ապրիլի 5-ից պատվաստման համար կարող են գրանցվել նաև 55 տարեկանից բարձր քաղաքացիները:  Պատվաստումն առայժմ ընթանում է երկու՝ Pfizer և AstraZeneca տեսակի պատվաստանյութերով:

Մայիսի 4-ից երկրում կսկսվի 18 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումը «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութով:

Ապրիլի 19-ից Վրաստանում սկսվեց պատվաստման համար համընդհանուր գրանցում:  Առողջապահության նախարարության կողմից հատուկ ստեղծված՝ https://www.moh.gov.ge/covid-chart/register գրանցման հարթակում քաղաքացիներն իրավունք ունեն մի քանի տեսակի (նվազագույնը 1, առավելագույնը՝ 3) պատվաստանյութ ընտրել և դրանց առկայության դեպքում արդեն պատվաստվել: Ապրիլի 30-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման համար ստեղծված հատուկ հարթակում գրանցվել է 65 844 մարդ: