Karevorinfo  Իրադարձություններ  228

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսատեսի

21:20 ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսատեսի

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել «փակ դռների հետևում»՝ առանց հանդիսատեսի: Այս մասին այսօր հայտնել է կազմկոմիտեի ղեկավարությունը, գրում է Euronews-ը:

Արդեն հայտարարվել է, որ օտարերկրյա հանդիսատեսին չի թույլատրվելու ներկա գտնվել 2020 թվականից հետաձգված Օլիմպիական խաղերին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Սակայն հիմա Սեյկո Հաշիմոտոն, որը փետրվարին ստանձնել է կազմկոմիտեի ղեկավարի պաշտոնը՝ այն բանից հետո, երբ իր նախորդը ստիպված էր հրաժարական տալ սեքսիստական արտահայտություն անելու պատճառով, հայտարարել է, որ հնարավոր է՝ Օլիմպիական խաղերի ժամանակ ընդհանրապես հանդիսատես չլինի:

«Խաղերը հաջողված կլինեն միայն այն դեպքում, եթե մարզիկներն ու Ճապոնիայի հանրությունը լիակատար պաշտպանված լինեն»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ սա նշանակում է, որ հնարավոր է «այնպիսի իրավիճակ, երբ խաղերին հանդիսատես չլինի»։

Տաթև Ֆռանգյան