Karevorinfo  Իրադարձություններ  113

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ դադարեցնում է վիզաների տրամադրումը

15:00 ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ դադարեցնում է վիզաների տրամադրումը

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ մայիսի 12-ից դադարեցնում է ոչ միգրացիոն մուտքի արտոնագրերի համար դիմումների դիտարկումը։ ԱՄՆ դեսպանության նման որոշումը կապված է ՌԴ իշխանությունների այն որոշման հետ, որով արգելվել է  դիվանագիտական ​​առաքելություններին  ռուսաստանցի աշխատակիցներ վարձել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Մայիսի 12-ից Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը կկրճատի հատկացվող հյուպատոսական ծառայությունները՝ թողնելով միայն ԱՄՆ քաղաքացիների համար արտակարգ ծառայություններն ու սահմանափակ թվով միգրացիոն վիզաները, եթե դրանց ժամկետները լրանան, ինչպես նաև կյանքին սպառնալիքի կամ մահվան դեպքում միգրացիոն վիզաները»,- ասված է ԱՄՆ դեսպանատան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Դեսպանությունը տեսանելի ապագայում չի տրամադրի ոչ միգրացիոն վիզաներ (բացառությամբ դիվանագիտական ​​ուղևորությունների), չի տրամադրի ոչ հրատապ նոտարական ծառայություններ, ինչպես նաև անձնագրեր փոխելու ծառայություններ:

Տաթև Ֆռանգյան