Karevorinfo  Իրադարձություններ  233

20 զոհ, 150 վիրավոր, 13,5 հազար տարհանված մարդիկ ու հրկիզված տներ․ բախումներ ղրղըզ-տաջիկական սահմանին

11:45 ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
20 զոհ, 150 վիրավոր, 13,5 հազար տարհանված մարդիկ ու հրկիզված տներ․ բախումներ ղրղըզ-տաջիկական սահմանին

Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանային հակամարտության գոտուց տարհանվել է Ղրղզստանի շուրջ 13,5 հազար քաղաքացի։ Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության Բատկենի շրջանի ղեկավարի խոսնակը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Սահմանային շրջանների շուրջ 13.5 հազար բնակիչ տարհանվել է ավելի անվտանգ վայր», – հայտնել է մամուլի ծառայության խոսնակը:

Վարչակազմի տվյալներով ՝ Բատկենի շրջանի Կոկ-Թերեկ գյուղում 17 տուն ամբողջությամբ այրվել է: Բացի այդ, տեղեկություններ կան Սադա, Մաքսատ, Բորբորդուկ, Արկա, Ժանի-Ժեր գյուղերում այրված տների և բենզալցակայանների մասին:

Ապրիլի 29-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների  բնակիչների միջև հակամարտությունը վերաճել է զինված առճակատման երկու երկրների Զինված ուժերի միջև: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների բախումները տևել են ավելի քան 6 ժամ: Ավելի քան 150 մարդ վիրավորվել է երկու կողմից, 20 մարդ՝ զոհվել: Ապրիլի 29-ի երեկոյան պայմանավորվել են զինադադարի և սահմանային շրջաններից ուժերի դուրսբերման շուրջ:

Տաթև Ֆռանգյան