Karevorinfo  Իրադարձություններ  97

Պեսկովը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «մտրակի ու բլիթի» քաղաքականության դրսևորում է անվանել

16:40 հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
Պեսկովը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «մտրակի ու բլիթի» քաղաքականության դրսևորում է անվանել

Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «մտրակի ու բլիթի» քաղաքականության դրսևորում է, այն իրական կարեկցանք չէ հայ ժողովրդի հանդեպ։ Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում «Մեծ խաղ» հաղորդման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես կարծում եմ, որ, մեծ հաշվով, Վաշինգտոնի կողմից ցեղասպանության այս ճանաչումը «մտրակի ու բլիթի» քաղաքականության մաս է։ Դա հայ ժողովրդին կարեկցելու ցանկություն չէ, ոչ էլ ցանկություն՝ խորապես հասկանալու Օսմանյան կայսրության պատմությունը, Հայաստանի պատմությունը»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ Պեսկովն ասել էր, թե դա Վաշինգտոնի «ներքին գործն է»։

Էմմա Չոբանյան