Karevorinfo  Իրադարձություններ  125

Թուրքիայում ծաղրել ու կապիտուլյացիայի հետ են համեմատել Էրդողանի արձագանքը Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

20:20 չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ.
Թուրքիայում ծաղրել ու կապիտուլյացիայի հետ են համեմատել Էրդողանի արձագանքը Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներում շարունակում են քննարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։  Հիմա, սակայն, քննարկումների կիզակետում է հայտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատասխանը, որը շատերը համարում են ոչ բավարար։

Մասնավորապես, Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը Էրդողանի արձագանքը համեմատել է կապիտուլյացիայի հետ։

«Կա պաթոս, չկա արդյունք։ Կա կապիտուլյացիա, չկա պատասխան։ Չկա հեռատեսություն։ Ի՞նչ եք ձեռնարկել՝ ի դեմս ԱՄՆ նախագահի, այսպես ասած, ցեղասպանության մասին հայտարարությունից հետո։ Այն ամենը, ինչ ձեզ մտահոգում է, հունիսին Բայդենի հետ ևս մեկ բաժակ թեյ խմելն է»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Դավութօղլուն։

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն էլ հայտարարել է, որ նախագահ Էրդողանը պատշաճ կերպով չի արձագանքել Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

«Սա այն կետն է, որին Թուրքիային հասցրել է ոչ կոմպետենտ վարչակազմը։ Բայդենը հայտարարեց, որից հետո Էրդողանը լռում էր 3 օր։ Ինչ-որ մեկը սպասում էր, որ Էրդողանն առյուծի պես կմռնչա և նրան բոլորը կլսեն։ Մոռացե՛ք առյուծի մասին, նա խոսեց կատվի պես։ Ցավալի է, բայց փաստ»,- ասել է Քըլըչդարօղլուն իր կուսակցության խորհրդարանական խմբակցության առջև ելույթի ժամանակ։

Նա նաև հիշեցրել է, որ Բայդենից առաջ ԱՄՆ ոչ մի նախագահ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Ինչո՞ւ դա տեղի ունեցավ հենց հիմա։ Նա անում է այն, ինչ համարում է անհրաժեշտ իր ներքին քաղաքականության շրջանակում։ Իմաստ չկա բարկանալ Բայդենի վրա, ավելի լավ է՝ ինքներդ ձեզ նայեք»,- ասել է կուսակցության ղեկավարը՝ իշխանություններին մեղադրելով արտաքին քաղաքականության բացակայության մեջ։

«1915 թվականի իրադարձությունները ցավալի են, և եթե պետք է՝ դրանք պետք է ուսումնասիրվեն։ Այդ առաջադրանքը պիտի կատարեն պատմաբանները։ Թուրքիան հայտարարել է, որ միշտ պատրաստ է դրան։ Թող Հայաստանը բացի իր արխիվները։ Թող պատմաբաններն ուսումնասիրեն իրական փաստաթղթերը»,- ասել է Քըլըչդարօղլուն։

Էրդողանին այսօր բավական կոշտ քննադատության է ենթարկել IYI կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները՝ կուսակիցների հետ ժողովում ելույթի ժամանակ։ Նա նշել է, որ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը Թուրքիայի պատասխանն անբավարար է, և ամբիոնից նույնիսկ Էրդողանի նմանակումն է արել։

«Կառավարության կողմից ցուցաբերված տգիտության պատճառով Թուրքիան անընդհատ կորցնում է: Մենք պարտվում ենք յուրաքանչյուր ոլորտում: Հենց դա տեղի ունեցավ Բայդենի՝ ապրիլի 24-ի հայտարարությունից հետո: Մեր քաղաքացիները սպասում էին Էրդողանի պատասխանին։ Պարոն Էրդողանը պիտի ասեր՝ «Է՛յ, Բայդեն, ո՞վ ես դու»՝ «պարո՛ն Բայդեն» ասելու փոխարեն»,- ասել է Աքշեները՝ միաժամանակ նմանակելով Էրդողանին։

Հիշեցնենք՝ Էրդողանն ասել է, որ խորապես վրդովված է Բայդենի խոսքերից, սակայն նաև հույս հայտնել, որ հունիսին ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը նոր էջ կբացի երկու երկրների հարաբերություններում։ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ հայտարարել էր, որ առաջիկա  օրերին ու ամիսներին տարբեր տեսակի, ձևերի ու աստիճանի արձագանք կլինի Թուրքիայի կողմից Բայդենի հայտարարությանը։

Էմմա Չոբանյան