Karevorinfo  Իրադարձություններ  138

Ըստ Bloomberg-ի՝ ՌԴ-ում սկսվել է COVID-19 համաճարակի 3-րդ ալիքը․ Պեսկովը հերքել է

19:40 չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ.
Ըստ Bloomberg-ի՝ ՌԴ-ում սկսվել է  COVID-19 համաճարակի 3-րդ ալիքը․ Պեսկովը հերքել է

Համաձայն ՌԴ կառավարության ոչ պաշտոնական վիճակագրության՝ երկրում սկսվել է COVID-19 համաճարակի 3-րդ ալիքը, գրում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ իր երկու պաշտոնական աղբյուրին։ Կրեմլի լավատեսական հայտարարություններն այն մասին, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, նվազեցրել է բնակչության շարքում պատվաստման պահանջարկը, որոնք այլևս չեն վախենում կորոնավիրուսից, պարզաբանել է Bloomberg-ի զրուցակիցներից մեկը։

Այսպես, «Լևադա-կենտրոնի» տվյալների համաձայն՝ ռուսների երկու երրորդը հայտարարում է, որ չի ցանկանում պատվաստվել, նշում է հրատարակչությունը։ Սրա հետ մեկտեղ հիվանդության թվի աճի միջին ցուցանիշը ողջ երկրում պահպանվում է 9000 նոր դեպքի վրա, որը, սակայն 3 անգամ ավելի պակաս է դեկտեմբերյան ցուցանիշից։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս տեղեկությունները, պատասխանել է, որ «չկա երկրորդ հաշվապահական բաժին և չի կարող լինել», իսկ COVID-19- ի դեմ պայքարի դաշնային շտաբի տվյալները հավաստի են և «հասանելի բոլորին»: Հարցին, թե Ռուսաստանում սկսվե՞լ է համաճարակի երրորդ ալիքը, նա պատասխանել է. «Ո՛չ»:

Տաթև Ֆռանգյան