Karevorinfo  Իրադարձություններ  193

ՌԴ-ն ևս 7 դիվանագետ է արտաքսում երկրից

ՌԴ-ն ևս 7 դիվանագետ է արտաքսում երկրից

ՌԴ-ն ևս 7 դիվանագետ է արտաքսում երկրից
16:05 չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ.
ՌԴ-ն ևս 7 դիվանագետ է արտաքսում երկրից

Ռուսաստանը հայտարարել է տարբեր երկրներից 7 դիվանագետի վտարման մասին։ Այս մասին հայտնում է Sputnik-ը։

Տեղեկացվում է, որ երկու դիվանագետը Լիտվայի դեսպանատան աշխատակից են, երեքը՝ Սլովակիայի դիվանագիտական ներկայացուցչության ներկայացուցիչ։ ՌԴ-ից պետք է հեռանա նաև Լատվիայի ու էստոնիայի դիվանագիտական ներկայացուցչության մեկական աշխատակից։

Դիվանագետները պարտավոր են լքել երկիրը մեկ շաբաթվա ընթացքում։

Հիշեցնենք՝ Չեխիայում ՌԴ հատուկ ծառայություններին կասկածում են 2014 թվականին Վրբետիցում զինամթերքի պահեստի պայթեցման հետ կապ ունենաու մեջ։ Այդ պատճառով Պրահան արտաքսել է ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության 18 աշխատակցի։

Համանման քայլեր են ձեռնարկել նաև ԱՄՆ-ը, Բուլղարիան, Լեհաստանը, Ռումինիան ու այլ երկրներ։
ՌԴ-ն հայտարարել է հայելային պատասխանի մասին։

Տաթև Ֆռանգյան