Karevorinfo  Իրադարձություններ  260

Անցկացվել է վերապատրաստման դասընթաց

Անցկացվել է վերապատրաստման դասընթաց

Անցկացվել է վերապատրաստման դասընթաց
20:15 երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ.
Անցկացվել է վերապատրաստման դասընթաց

Ապրիլի 27-ին, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ, ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սպաների որակավորման բարձրացման կենտրոնի ունկնդիրների համար անցկացվել է «Կյանքի իրավունք» թեմայով վերապատրաստման դասընթաց, տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացի նպատակն էր կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ հրամանատարական կազմի իրազեկվածության բարձրացումը:

Դասընթացը վարել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի տեղակալ, ՄԻԵԴ երևանյան գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:

Նմանօրինակ դասընթացները կրում են պարբերական բնույթ և թիրախավորում զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնահարցեր: