Karevorinfo  Իրադարձություններ  148

ԱՄՆ-ն քաշեց Էրդողանի սանձերը․ Թուրքիան լուրջ առճակատման չի գնա․ Հակոբ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:05 երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ.
ԱՄՆ-ն քաշեց Էրդողանի սանձերը․ Թուրքիան լուրջ առճակատման չի գնա․ Հակոբ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ

-Պարո՛ն Բադալյան, Ֆրանսիայի և ՌԴ նախագահներ Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում պայմանավորվել են առաջիկա օրերին հայտարարել Լեռնային Ղարաբաղի հարցով կոնկրետ նախաձեռնությունների մասին։ Ֆրանսիական Figaro-ն հայտնում է՝ նախագահները պայմանավորվել են վերսկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու ջանքերը Մինսկի խմբի շրջանակում և առաջիկա օրերին այդ ուղղությամբ «կոնկրետ նախաձեռնություններ» ձեռնարկել։ Ի՞նչ է սա նշանակում։

-Իհարկե, դեռ պետք է տեսնել, թե ինչպիսին են լինելու նախաձեռնությունները, որոնց բովանդակությունից հասկանալի կլինի, թե ինչի հետ գործ ունենք։ Այս առումով առանցքային ազդակը, երևի թե, օրեր առաջ՝ ապրիլի 13-ին կամ 14-ին համանախագահների հայտարարությունն էր, որտեղ կոչ էր արվում սկսել բանակցությունները, վերականգնել գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, և կոչ էին անում կողմերին չխոչընդոտել Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան և ճանապարհային տեղաշարժը։ Հասկանալի է, որ այս կոչն ուղղված է Ադրբեջանին։ Այս հայտարարության, ազդակի նշանակությունն էր գուցե պատճառը, որ Բաքվի վարքագծում զգացվեց նկատելի փոփոխություն՝ քաղաքական ճնշման միտումներ դեպի ՌԴ՝ այն իմաստով, որ գուցե ՌԴ-ն շեղվում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ հիմնական աշխատանքից և մտածում է Մինսկի խմբի մյուս համանախագահների ուղղությամբ աշխատանքը ակտիվացնելու մասին։ Այստեղ ՌԴ-ի մոտիվները կարելի է հասկանալ․ ակնհայտ է, որ Կովկասում Մոսկվայի ներկայությունը և այստեղ առանցքային խնդիրների լուծումը հնարավոր է միայն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ աշխատանքով, քանի որ Թուրքիայի հետ հարաբերության իմաստով ՌԴ-ն հայտնվում է ոչ շահեկան դիրքում։

ՌԴ-ն Միացյալ Նահանգների հետ գտնվում է դիմակայության մեջ, և այդտեղ Թուրքիային դիտարկում որպես միջոց, և չմոռանանք՝ Թուրքիան միջոց է նաև Միացյալ Նահանգների համար։ Այստեղ գործ ունենք բարդ ու բազմաշերտ իրավիճակի հետ, և այստեղ ՌԴ-ի տրամադրվածությունը՝ անցում կատարել նոր ստատուս-քվոյից հետո Վաշինգտոնի և Փարիզի հետ աշխատանքն ավելի աշխուժացնելու ուղղությամբ, ակնհայտորեն առաջ է բերում Թուրքիայի և Ադրբեջանի դժգոհությունը։ Մենք տեսանք մի շարք քայլեր այդ դժգոհությունն արտահայտող, նույն «Իսկանդերի» կրակելու հանգամանքը, բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան առաջ՝ Արցախից հեռանալու պահանջով, բայց հասկանալի է՝ դա տեղի է ունենում Բաքվի պաշտոնական հովանու ներքո։ Այս միտումները, գուցե, արդեն նոր դրսևորումներ են ստանում Մակրոն-Պուտին մակարդակում, և այս ամբողջը կարող ենք տեղավորել այն գործընթացում, որն արտացոլվեց և գագաթնակետին հասավ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացով, որն այլ փուլի մասին է խոսում։ Այդ որոշումով մենք թևակոխում ենք զարգացումների մի նոր շրջան, որը կարող ենք անվանել «հետթրամփյան»։ Մենք տեսանք, թե ԱՄՆ-ում Թրամփի իշխանավարման օրոք ինչ բեկումնային փոփոխություն տեղի ունեցավ մի շարք ռեգիոններում և, ցավոք, մեզ համար աղետալի և ճակատագրական՝ Կովկասում։

-Պատերազմի օրերին տարածած հայտարարությունում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն այն ժամանակվա նախագահ Թրամփին կոչ էր արել՝ պահանջել Թուրքիայից հեռու մնալ հակամարտությունից։ Բայդենը Ցեղասպանության ճանաչումով ցույց տվեց՝ չի խուսափում Թուրքիայի հետ առճակատումից։ Բայդենի ղեկավարած ԱՄՆ-ի դիրքն ինչպիսի՞ն կլինի Արցախի հարցում, ի՞նչ հույսեր կարող ենք ունենալ։

-ԱՄՆ-ն, իհարկե, չէր էլ խուսափի Թուրքիայի հետ առճակատման գնալ, այստեղ կարող ենք տալ հետևյալ ձևակերպումը, որ Թուրքիան երբեք չի գնա ԱՄՆ-ի հետ լրջագույն առճակատման՝ շատ լավ հասկանալով, որ Արևմուտքից կտրված Թուրքիան արդեն բացարձակապես այլ Թուրքիա է, եթե անգամ այն ղեկավարում է Էրդողանը։ Այս տեսանկյունից, ես կարծում եմ՝ հենց Թուրքիան չի գնա աճակատման։ ԱՄՆ-ն քաշեց Էրդողանի սանձերը՝ ցույց տալու համար, թե ում ձեռքին են այդ սանձերը, և կարծում եմ՝ Էրդողանը հասկացավ դա։ Հույսով չէ, որ պետք է դիտարկենք՝ ինչ-որ մեկն ինչ-որ բան կանի, որից հույս կունենանք Արցախի հարցում։ Աշխարհաքաղաքական պրոցեսում պետք է փնտրել հնարավորությունների ճանապարհներ՝ հստակ գնահատելով վտանգները։ Կարևոր է, որ մենք հասկանանք՝ ինչ մոտիվացիոն վարքագիծ են դրսևորում ՌԴ-ն, ԱՄՆ-ն և մնացյալ խաղացողները։

-Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է , որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը շատ էական սահմանափակումներ է դնում ռազմական օգնության վրա, որն ԱՄՆ-ն կարող է տրամադրել։ Ինչ ցույց տվեց պատերազմը՝ ՌԴ-ի հետ ռազմական դաշինքը մեզ մրցակցային դարձրե՞լ է Ադրբեջանի հետ։

-Կա փաստ, որ մենք ՌԴ-ի հետ ռազմական դաշինքի մեջ լինելով՝ դարձել ենք պարտված կողմ։ Այստեղ կարող են թվարկվել բազմաթիվ հանգամանքներ, ընդհուպ այն, թե Հայաստանում իշխանության եկավ հակառուսական ուժ և այլն։ Ես չեմ ուզում մանրամասն անդրադառնալ այս հարցերին, որովհետև դրանք գերազանցապես մանիպուլյատիվ են։ Փաստ է, որ ՌԴ-ի դաշնակից Հայաստանը պարտվել է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր վերջին ուղերձում այսպիսի մի միտք էր արտահայտել, թե ովքեր սադրանք կկատարեն ՌԴ-ի հիմնարար շահերի հանդեպ, նրանք կզղջան։ Այստեղ պարզ հարց է առաջանում՝ այն, ինչ տեղի ունեցավ Կովկասում, ՌԴ-ի հիմնարար շահերի դեմ սադրա՞նք էր, թե՞ ոչ։ Չէ՞ որ Կովկասը հռչակվում է ՌԴ-ի գերիշխանության տակ գտնվող տարածաշրջան, ուր ամեն ինչ որոշում է ՌԴ-ն՝ ինչպես մեր նախկին նախագահներից մեկն է ասում։ Այստեղ հարց է առաջանում՝ տեղի ունեցածը ՌԴ-ի որոշո՞ւմն էր, թե՞ ՌԴ-ն ամեն ինչ չէ, որ արդեն որոշում է Կովկասում։ Ես հակված եմ մտածել երկրորդի մասին։ Երկու դեպքում էլ սա մեզ լրջագույն խորհելու առիթ պետք է տա։ Մենք դաշնակից ենք մի բևեռի հետ, որը մեր անվտանգային միջավայրում ամեն ինչ չէ, որ որոշում է, և շատ բան որոշում է մեր թշնամի երկրի հետ կամ այլևս չի կարողանում զսպել թշնամական հավակնություն ունեցող երկրին։

-Ի՞նչ ելք ունի Հայաստանը։

-Այստեղ մենք պետք է լրջորեն մտածենք մեր անվտանգային կարողությունները դիվերսիֆիկացնելու մասին։ Այստեղ գալիս է նենգափոխման ալիք, որ սա ՌԴ-ի հետ հարաբերություններ խզելու, ՌԴ-ի դեմ գնալու մասին խոսակցություն է, այդ նենգափոխման ալիքով փորձում են ՀՀ-ն պահել կաղապարված և կաշկանդված վիճակում։ Բացարձակապես ոչ՝ ՀՀ-ն մշտապես բարեխիղճ է եղել ՌԴ-ի հետ իր անվտանգային պարտավորությունների բազայի առումով։ ՌԴ-ն է, որ բարեխիղճ չի գտնվել այդ հարցում։ Հետևաբար՝ ՀՀ-ն ունի իրավունք՝ աշխատել ոչ միայն ՌԴ-ի, այլև տարբեր ուժային կենտրոնների ու բևեռների հետ, առավել ևս՝ աշխարհում թիվ մեկ կենտրոնի՝ ԱՄՆ-ի հետ։ Ունենալ լրջագույն անվտանգային խնդիրներ, բայց սերտ չաշխատել թիվ մեկ անվտանգային բևեռի հետ, ես կարծում եմ՝ սա տարօրինակ իրավիճակ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան