Karevorinfo  Իրադարձություններ  155

COVID-19-ի դեմ հակամարմինները չեն օգնի հնդկական մուտացիայի դեմ պայքարում․ ԱՀԿ

21:35 երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ.
COVID-19-ի դեմ հակամարմինները չեն օգնի հնդկական մուտացիայի դեմ պայքարում․ ԱՀԿ

SARS-CoV-2-ի հնդկական մուտացիան աչքի է ընկնում բարձր վարակելիությամբ և հիվանդացած ու առողջացածների և պատվաստման արդյունքում առաջացած հակամարմինների դեմ դիմադրողականությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ԱՀԿ մամլո ծառայությունից։

ԱՀԿ տվյալների համաձայն՝ Հնդկաստանում հայտնաբերվել են վիրուսի նոր տարատեսակներ, այդ թվում՝ B.1.617։

«Սա E484Q և L452R մուտացիաներով տարատեսակ է, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում 2020 թվականի դեկտեմբերի 1-ին վերցված փորձանմուշներում։ Մուտացիայի վերաբերյալ տվյալների ուսումնասիրությունը շարունակվում է»,- հայտարարել են կազմակերպությունից։

Այսպիսով, COVID-19-ով վարակված ու առողջացած մարդու մոտ հայտնված հակամարմինները չեն օգնի հնդկական մուտացիաների դեմ պայքարում։

Տաթև Ֆռանգյան