Karevorinfo  Իրադարձություններ  95

Նեթանյահուն հրամայել է իսրայելական բանակին պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացմանը

18:50 երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ.
Նեթանյահուն հրամայել է իսրայելական բանակին պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացմանը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրամայել է իսրայելական բանակին պատրաստ լինել Գազայի հատվածի հետ սահմանին իրադարձությունների ցանկացած հնարավոր զարգացմանը։ Համապատասխան հայտարարությունը նա արել է երեքշանթի օրը՝ հրեական պետության կառավարության նիստին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Անվտանգության կաբինետի նիստին մենք որոշում ենք կայացրել պատրաստվել ցանկացած սցենարի։ Իմ ու պաշտպանության նախարարի կողմից նման հրաման է տրվել Իսրայելի բանակին և այն կայանում է նրանում, որ իսկապես պահպանվի հնարավոր ցանկացած սցենարի պատրաստականությունը»,- հայտարարել է Նեթանյահուն։

«Անցյալ գիշերը հանգիստ է եղել, հուսամ, որ այդպես կլինի նաև հետագայում։ Մենք իսկապես պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացմանը, խորհուրդ չեմ տա մեր թշնամիներին ստուգել մեզ»,- հավելել է Նեթանյահուն։

Հավելենք, որ Գազայի հատվածից ծայրահեղականները ապրիլի 23-ի երեկոյից մինչ ապրիլի 24-ը 36 հրթիռ են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ։

Տաթև Ֆռանգյան