Karevorinfo  Իրադարձություններ  229

ԼՂ-ում ականի պայթյունից ռուս խաղաղապահներ են վիրավորվել․ որոնողական աշխատանքները դադարեցվել են

13:35 երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ.
ԼՂ-ում ականի պայթյունից ռուս խաղաղապահներ են վիրավորվել․ որոնողական աշխատանքները դադարեցվել են

Ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված Արցախի Վարանդայում (Ֆիզուլի) որոնողական աշխատանքներ այսօր չեն իրականացվել։ Այս մասին Factor TV-ին հայտնեց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի քարտուղար Հունան Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ որոնողական աշխատանքները դադարեցվել են երկու օր առաջ և, հավանաբար, կվերսկսվեն վաղը։

Պատճառը, ըստ Թադևոսյանի, 3 օր առաջ ռուս երկու խաղաղապահների՝ ականի պայթյունից վիրավորում ստացալն է։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 25-ին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքներում զինադադարի հաստատումից հետո սկսված որոնման ամբողջ ընթացքում հայտնաբերվել կամ հայկական կողմին է հանձնվել 1551 աճյուն և մնացորդ:

Իրինա Մկրտչյան