Karevorinfo  Իրադարձություններ  416

Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո․ ամերիկյան «հայամետ» վարչակազմի հետ Բաքուն անելիք չունի

23:00 երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ.
Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո․ ամերիկյան «հայամետ» վարչակազմի հետ Բաքուն անելիք չունի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Թուրքիայից զատ, ավելի խառնաշփոթ ու մտահոգություններ է առաջացրել Ադրբեջանում։ Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Ջո Բայդենի ուղերձի հրապարակումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անմիջապես զանգահարել էր իր ադրբեջանցի գործընկերոջը՝ Իլհամ Ալիևին աջակցություն ստանալու համար։ Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները դատապարտել էին ԱՄՆ նախագահ Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին՝ նշելով, որ այդ որոշումը սխալ էր, Իլհամ Ալիևն էլ այն պատմական սխալ է անվանել։

Բացի այն, որ ադրբեջանական մամուլում պարեբերաբար «սփոփող»  հրապարկումներ են հայտնվում այն մասին, որ Բայդենի որոշումը «ոչ մի ազդեցություն չունի», այնուամենայնիվ, քննարկում են Վաշինգտոնի կողմից Բաքվի վրա հնարավոր ճնշումներին դիմակայելու և Բայդենի վարչակազմի հետ աշխատելու հնարավորությունները։

Իհարկե, Ադրբեջանի համար կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում, որը Վաշինգտոնը Բաքվին դեռ հստակ չի հայտնել։ Այս ամենով պայմանավորված՝ Բաքվում լուրջ մտահոգություններ կան, մասնավորապես, Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե ԱՄՆ նոր վարչակազմից ԼՂ-ի հարցով ոչ մի մեսիջ չեն ստացել։ Նա հիշեցրել ու դժգոհել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց ունեցել է, սակայն իր հետ՝ ոչ։

Ադրբեջանում նույնիսկ կարծիքներ են հնչում, որ Բայդենի վարչակազմի հետ Ադրբեջանն անելիք չունի։

Մասնավորապես, ադրբեջանական իշխանության խոսափող Haqqin.az-ը հատկապես ուշադրություն է հրավիրում Սամանտա Փաուերի անձի ուղղությամբ, որը հայտնի է իր «բացառապես իր հայամետ դիրքորոշմամբ», ինչպես նաև «Կոսովոյի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ակտիվ քարոզմամբ»։

Լրատվամիջոցին դուր չի եկել, որ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն առաջիններից մեկը հենց արձագանքել է Փաուերը թվիթերյան գրառմամբ՝ ողջունելով այն։ Haqqin.az-ի համար մտահոգիչ է, որ Փաուերը հիմա գլխավորում է USAID գործակալությունը, որի հետ Ադրբեջանի իշխանությունները դեռ Օբամայի վարչակազմի օրոք խնդիրներ են ունեցել և ամերիկյան վարչակազմի հետ հակադրության գագաթնակետին դիտարկվեց համագործակցության դադարեցման հնարավորությունը։ 2017 թվականից էլ գործակալությունը իր գործունեությունը սահմանափակում է Ադրբեջանում։

Հիմա ադրբեջանցիների համար անցանկալի է, որ Փաուերն առաջարկում է մեծացնել Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունը, որը Թրամփի օրոք զգալիորեն կրճատվել էր։ Ըստ Haqqin.az-ի՝ ամերիկյան  նոր վարչակազմի դեմքերն առանձնանում են Ադրբեջանի նկատմամբ վատ վերաբերմունքով։

«Այսպիսով՝ Ամերիկայի նոր նախագահի թիմ են վերադառնում բազեները, որոնք հայտնի են Ադրբեջանի նկատմամբ իրենց տենդենցիոզ վերաբերմունքով, որն էլ ենթադրում է հարաբերություններում նոր ճգնաժամի առաջացում։ Շատ մոտ ապագայում Բայդենի նոր թիմը նախորդ նախագահի ժառագությանը՝ արտաքին քաղաքականության մեկուսացմանը ու լիբերալ ազատությունների անվան տակ կսկսի խառնվել այլ երկրների ներքին գործերին։ Ադրբեջանն այդ առումով բացառությունն չէ»,- գրում է լրատվամիջոցը՝ նշելով, որ Փաուերն էլ անկասկած իր ողջ ներուժը կուղղի՝ «աջակցելու տարածաշրջանում կործանարար ուժերին» և որ Ադրբեջանը Բայդենի ու նրա թիմի հետ անելիք չունի։

Մեկ այլ լրատվամիջոց՝ «Թուրան»-ը գրում է, որ ԱՄՆ-ի ճնշումներին Ադրբեջանը պատասխանելու բան ունի։ Լրատվամիջոցի հետ զրույցում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտական ​​ինստիտուտի գիտաշխատող, Ադրբեջանի հարցերով փորձագետ Ալեքսանդր Կարավաևը։

Նա ասել է, որ տնտեսական պատժամիջոցերի, ճնշումների կիրառում Ադրբեջանի դեմ հնարավոր է, որին պետք է հետևյալ կերպ պատասխանել․ «Միանձնյա քայլեր չձեռնարկել, Թուրքիայի հետ համերաշխություն ցուցաբերել։ Գնել նավթի հանքավայրերում ամերիկյան մասնաբաժինները։ ExxonMobil-ի մասնաբաժինը՝ 6․79 տոկոս, ConocoPhillips-ը՝ 2․5 տոկոս է։ Իլհամ Ալիևի հրամանը, որն արգելում է ներդրումները ԱՄՆ տնտեսությունում և առկա ակտիվների դուրսբերումը մինչև տարեվերջ»։

Կարավաևը նշել է, որ դա որոշակիորեն կխաթարի իրավիճակը՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը 3-րդ ամենակարևոր ներդրողն է Ադրբեջանում (ընդհանուր ներդրումների 10,5%-ը)։

Ըստ փորձագետի՝ մյուս տարբերակներից մեկն էլ SOFAS հիմնադրամում դոլարի մասնաբաժնի նվազումն է։

Էմմա Չոբանյան