Karevorinfo  Իրադարձություններ  150

Իրանում ազատազրկման է դատապարտվել Զագարի-Ռաթքլիֆը՝ բողոքի ցույցի մասնակցելու և լրագրողի հետ խոսելու համար

20:00 երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ.
Իրանում ազատազրկման է դատապարտվել Զագարի-Ռաթքլիֆը՝ բողոքի ցույցի մասնակցելու և լրագրողի հետ խոսելու համար

Իրանի դատարանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել Իրանի ու Բրիտանիայի քաղաքացիություն ունեցող Նազանին Զագարի-Ռաթքլիֆին ու մեկ տարով արգելել է, որպեսզի նա լքի երկիրը։ Այս մասին հայտնել է վերջինիս փաստաբանը, գրում է The Gaurdian-ը։

Նրան մեղադրանք է առաջադրվել 2009 թվականին Իրանի դեսպանատան մոտ ցույցին մասնակցելու և BBC-ի իրանական ծառայության լրագրողի հետ խոսելու մեջ: Փաստաբան Հոջաթ Քերմանին հայտնել է, որ վերաքննիչ բողոք է ներկայացվել այն հիմքով, որ մեղադրանքները ժամանակին չեն ներկայացվել:

Զագարի-Ռաթքլիֆն արդեն հինգ տարի անցկացրել է բանտում, ներառյալ երկար ամիսներ մեկուսարանում՝ լրտեսության առանձին մեղադրանքներով: Նա առաջին անգամ ձերբակալվել է 2016-ի ապրիլին այն բանից հետո, երբ ծնողներին տեսնելու համար այցելել է Թեհրան դստեր՝ Գաբրիելայի հետ, որն այդ ժամանակ երկու տարեկան է եղել։

Տաթև Ֆռանգյան