Karevorinfo  Իրադարձություններ  252

Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

18:55 երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ.
Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» հարցին։ Այս անգամ վերջինս «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի երկրների սոցիալական ու տնտեսական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանի ժամանակ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևի խոսքով՝ «Ադրբեջանը կարևոր ներդրում է ունեցել այնպիսի տարածաշրջանային նախագծերի իրականացման համար, ինչպիսիք է Արևելք-Արմուտք, Հյուսիս-Հարավ, Հյուսիս-Արևմուտք տրանսպորտային միջանցքը»։

«Այս պահին մենք աշխատում ենք «Զանգեզուր տրանսպորտային միջանցքի» վրա, որը կդառնա Ասիան Եվրոպային միացնող  Արևելք-Արևմուտք միջանցքի բաղկացուցիչ մաս։ Այս միջանցքը կամրապնդի Ադրբեջանի դիրքերը՝ որպես Եվրասիայի տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման կենտրոն: Ես Ասիա-Խաղաղօվկիանոսյան ավազանից գործընկեր երկրներին հրավիրում եմ դիտարկել տարածաշրջանային այս ծրագրի ներուժը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Տաթև Ֆռանգյան