Karevorinfo  Իրադարձություններ  226

Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահի հատուկ բանագնաց Վարդինե Օհանյանի հետ

17:40 երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ.
Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահի հատուկ բանագնաց Վարդինե Օհանյանի հետ

Ապրիլի 26-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահի հատուկ բանագնաց, Երիտասարդության և մարմնակրթության հարցերի նախարարի պաշտոնակատար Վարդինե Օհանյանի հետ:

«Արա Այվազյանն առանձնահատուկ կարևորեց Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին որպես Լիբանանի նախագահի անձնական ներկայացուցիչ նախարարի այցի խորհուրդը՝ ի նշան Ցեղասպանության նահատակների հիշատակը հարգելու Լիբանանի հաստատակամության, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների դարավոր ջերմ բարեկամության։

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Լիբանանի Հանրապետության Երիտասարդության և մարմնակրթության հարցերի նախարարի պաշտոնակատարն առանձնահատուկ կարևորեցին լիբանանահայ համայնքի ներդրումը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:

Անդրադարձ կատարվեց լիբանանահայ համայնքի առջև ծառացած խնդիրներին և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին»,- ասված է հաղորդագրությունում: