Karevorinfo  Իրադարձություններ  538

Սյունիքում միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 27 անձի․ ՔԿ

16:45 երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ.
Սյունիքում միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 27 անձի․ ՔԿ

Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 27 անձի: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Հարցին՝ մեղադրյալներից քանիսի՞ նկատմամբ է կալանքի միջնորդություն ներկայացվել, քանիսինը՝ բավարարվել, ՔԿ մամուլի ծառայությունից նշեցին, որ այս պահին այդ տվյալները դեռ չեն ամփոփել:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ Ագարակում, Մեղրիում, Կապանում վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել վարչապետին: Ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև քաշքշուք է տեղի ունեցել։ Կատարվածի առնչությամբ հարուցված քրեական գործերի շրջանակում ձերբակալված բոլոր անձինք ազատ են արձակվել: Նրանց կալանավորելու միջնորդությունների մեծ մասը դատարանների կողմից մերժվել է: