Karevorinfo  Իրադարձություններ  240

Վահե Հակոբյանն ու Հրաչյա Հակոբյանը հանդիպեցին, բայց ռինգ չմտան

12:35 կիրակի, 25 ապրիլի, 2021 թ.
Վահե Հակոբյանն ու Հրաչյա Հակոբյանը հանդիպեցին, բայց ռինգ չմտան

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը այսօր ժամը 12-ին բոքսի ռինգում հանդիպման էր կանչել իշխող կուսակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին: Իմքայլական պատգամավորը բառարանը ձեռքին գնաց հանդիպման վայր, բայց ռինգ չմտավ, ասելով, թե իր ռինգը ԱԺ-ն է և Վահե Հակոբյանին հրավիրեց ԱԺ, կամ ուղիղ եթերով բանավիճելու. «Ես ուրախ եմ, որ Դուք գտաք կյանքում Ձեր տեղը՝ ռինգը, մտեք այդ ռինգ ու դուրս մի եկեք, որովհետև քաղաքականության մեջ Դուք անելու ոչինչ չունեք»,- ասաց Հակոբյանը և հեռացավ:

Նրա գնալուց  հետո, Վահե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Կարծում եմ, որ այս երիտասարդը այսօր ապրել է իր կյանքի ամենաահավոր գիշերը, պատկերացնում եք՝ ինչ ապրումներ է ունեցել: Ես իրեն խոսք էի տվել ծնկաչոք այստեղից հանել, բայց չմտավ ռինգ: Քանի որ ես իր մտավոր ունակությունների վրա կասկածներ ունեմ, չեմ ուզում իմ ինտելեկտը վիրավորել, բայց բանավիճելու մասին կմտածեմ»: