Karevorinfo  Իրադարձություններ  152

Երթ դեպի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Երթ դեպի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Երթ դեպի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
22:50 շաբաթ, 24 ապրիլի, 2021 թ.
Երթ դեպի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Ազգային-ժողովրդավարական բևեռը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից երթով շարժվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ երախտագիտություն հայտնելու այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։

Երթի ընթացքում կազմակերպիչները կոչ էին անում քաղաքացիներին միանալ իրենց։

ԱՄՆ դեսպանատան մոտ ելույթով հանդես է եկել Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամներ Տիգրան Խզմալյանը։

«Այսօրվանից մեր պայքարը թևակոխում է նոր փուլ։ Ցեղասպանության ճանաչումն ինքնանպատակ չէր, դա մեր բարոյական պարտքն էր։ Բայց մենք ունենք ևս մեկ բարոյական պարտք։ Այն, ինչ կատարվեց մեզ հետ, դա հայրենազրկում էր, և այսօրվանից մենք շարունակում ու սկսում ենք նոր պայքար, պայքար հայրենազրկման հետևանքները վերացնելու համար»,- ելույթի ժամանակ հայտարարեց Տիգրան Խզմալյանը։