Karevorinfo  Իրադարձություններ  100

Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

20:50 շաբաթ, 24 ապրիլի, 2021 թ.
Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեյի գլխավորած պատվիրակությունը  ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հյուրերին ներկայացրել է կենտրոնի ստեղծման պատմությունն ու գործունեությունը:  Սենատորները եղել են ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած սենյակներում,  հյուրանոցային տիպի հիվանդասենյակներում, գրադարանում, համաժողովների անցկացման համար նախատեսված սրահում եւ կենտրոնին կից ստեղծված արտադրամասում:

Այս վերականգնողական կենտրոնում բուժվել է 3 հազարից ավելի վիրավոր զինծառայող: Նրանցից շատերը կարողացել են քայլել սովորել, վեր կենալ հաշմանդամի սալյակից, նոր  մասնագիտություն ձեռք բերել  ու նորից վերադառնալ կյանք:

Ֆրանսիայի Սենատի նախագահը զրուցել է Արցախյան վերջին պատերազմի ժամանակ  վիրավորում ստացած զինծառայողների հետ:

«Ողջունում եմ Ձեր արիությունն ու քաջությունը: Դուք ամենամեծ գինն ենք վճարել հայրենիքի համար»,- ասաց Ժերար Լարշեն: