Karevorinfo  Իրադարձություններ  150

Գլենդելում անցկացվել է մոմավառություն՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

14:15 շաբաթ, 24 ապրիլի, 2021 թ.
Գլենդելում անցկացվել է մոմավառություն՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում անցկացվել է մոմավառություն ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

«Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ միջոցառմանը ներկա են եղել նահանգային և քաղաքային կառույցների պատասխանատուներ, ովքեր ևս մեկ անգամ կոչով դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին 1915 թվակականի դեպքերը որակել որպես ցեղասպանություն:

Մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Սփյուռքն ունի մեծ դերակատարություն և ասելիք: Հայ համայնքի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որից հետո հայ ժողովրդի աշխատանքը կշարունակվի պահանջատիրության ուղղությամբ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հրապարակումները վերջին օրերին ամերիկյան մամուլի գլխագրերում են՝ հղում կատարելով Սպիտակ տան իրենց աղբյուրներին: