Karevorinfo  Իրադարձություններ  128

Բրիտանիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ կներկայացվի․ Թիմ Լոութեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:15 ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ.
Բրիտանիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ կներկայացվի․ Թիմ Լոութեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրիտանական խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Թիմ Լոութենն ապրիլի 24-ին ընդառաջ տեսաուղերձ է հրապարակել, որում հայտնել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է պատրաստել։ Այն Միացյալ Թագավորության խորհրդարանին կներկայացվի մայիսին։

«Ապրիլի 24-ին հազարավոր հայեր ծաղիկներ կխոնարհեն Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի շուրջ՝ ի թիվս ողջ աշխարհում Հայոց ցեղասպանության տարելիցին կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների: Այս տարի, սակայն, զգացմունքները՝ կապված օրվա խորհրդի հետ, շատ ավելի ուժեղ են, քանի որ ցավը նախորդ տարվա Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո, որում կարևոր դերակատարում ուներ թուրքական կողմը, չափազանց թարմ է։

1915-ի մայիսին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները համատեղ հռչակագիր հրապարակեցին՝ կոտորածներն անվանելով «հանցանք ընդդեմ մարդկության և քաղաքակրթության», ինչը նման բարձր մակարդակով արված առաջին նմանօրինակ հայտարարությունն էր: 1916 թվականին, երկու հիասքանչ բրիտանացի պատմաբանների և դիվանագետների՝ Ջեյմս Բրայսի և Առնոլդ Թըյնբիի ջանքերով, Բրիտանիայի կառավարության կողմից հրապարակվեցին Հայոց ցեղասպանության ականատեսների վկայությունները՝ «Հայերի նկատմամբ վերաբերմունքն Օսմանյան կայսրությունում, 1915-1916» վերնագրով, որը համարվում է Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերի ու վկայությունների ամենանշանակալի հավաքածուներից մեկը:

Եվ չնայած այս ամենին ու շատ այլ փաստերի՝ բրիտանական կառավարությունը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հավատացած եմ, որ ի վերջո ժամանակն է, որ մեր կառավարությունը ճանաչի հարյուրամյա պատմություն ունեցող բռնությունը, որի ընթացքում ժամանակակից աշխարհում առաջին ցեղասպանության ժամանակ օսմանցիների կողմից սպանվեց 1.5 միլիոն հայ: Մենք Միացյալ Թագավորության խորհրդարանում շարունակելու ենք լոբբիստական գործունեությունն այս ուղղությամբ»,- ասել է Լոութենը։

Մանրամասները՝ տեսանյութում։