Karevorinfo  Իրադարձություններ  119

Ի համերաշխություն Չեխիային՝ Բալթյան երկրներն արտաքսում են ռուս դիվանագետների․ Bloomberg

21:40 ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ.
Ի համերաշխություն Չեխիային՝ Բալթյան երկրներն արտաքսում են ռուս դիվանագետների․ Bloomberg

Բալթյան 3 երկրների ղեկավարները որոշում են կայացրել արտաքսել ՌԴ 4 դիվանագետի, գրում է Bloomberg-ը։

Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ Լիտվան վտարելու է երկու դիվանագետի, իսկ մյուս երկու ռուս դիվանագետները լքելու են Լատվիան և Էստոնիան: Այս որոշումը Բալթյան երկրներն ընդունել են Ռուսաստանի Դաշնության և Չեխիայի միջև հարաբերությունների սրման ֆոնին:

Ապրիլի 17-ին Չեխիայի իշխանությունները հայտարարեցին 18 ռուս դիվանագետների վտարելու որոշման մասին: Ըստ Պրահայի՝ խոսքը հետախուզության սպաների մասին է, որոնք գործում են դիվանագիտական քողի ներքո: Չեխիայի իշխանությունները գնացին այս քայլին, քանի որ, ըստ նրանց վարկածի, Ռուսաստանի հատուկ ծառայությունները կապ են ունեցել Չեխիայում 2014 թվականին զինամթերքի պահեստի պայթյունի հետ, ինչի արդյունքում զոհվել է երկու մարդ:

Նախօրեին Սլովակիան հայտարարեց, որ Պրահայի հետ համերաշխությունից ելնելով՝ վտարում է Ռուսաստանի դեսպանատան երեք աշխատակցի:

Տաթև Ֆռանգյան