Karevorinfo  Իրադարձություններ  221

Ինչ կարող է լինել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո․ Los Angeles Times-ի անդրադարձը

23:25 ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ.
Ինչ կարող է լինել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո․ Los Angeles Times-ի անդրադարձը

Ապրիլի 24-ը խորը վշտի օր է աշխարհի ցանկացած անկյունում ապրող էթնիկ հայերի համար․ 1915 թվականին այդ օրը Օսմանյան կայսրության պաշտոնյանները, որոնց իրավահաջորդն է հանդիսանում ներկայիս Թուրքիան, Ստամբուլում, որն այն ժամանակ կոչվում էր Կոստանդնուպոլիս, հավաքեց ու սպանեց հայ համայնքի հարյուրավոր առաջնորդների։ Սրանով սկսվեց աղետալի իրադարձությունների շարքը, որի արդյունքում սպանվեց 1․5 միլիոն հայ, գրում է  Los Angeles Times-ը։

Այս հեռուն գնացող, բայց խորապես անձնական տրավման իր արձագանքն է գտել սերունդների մոտ, այդ թվում ՝ Հարավային Կալիֆոռնիայի հայկական մեծ սփյուռքում: Ինչպես արվում է ամեն տարի, շաբաթ օրը Հայաստանում և ամբողջ աշխարհի սփյուռքում հանդիսավոր կերպով նշվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, գրում է պարբերականը:

Այս տարվա ոգեկոչումը, սակայն, կարող է առաջին անգամ դառնա պատմական, քանի որը ԱՄՆ նախագահը կարող է պաշտոնապես այդ վճռական նշանակությունը ՝ ցեղասպանությունը, տալ հայ ժողովրդի նկատմամբ սիստեմատիկ կերպով օսմանյան թուրքերի կողմից իրականացված զանգվածային վայրագություններին:

Այլ երկրներ, ինչպիսիք են Իտալիան և Գերմանիան, որտեղ ապրում է էթնիկ թուրքական մեծ բնակչություն, վերջին տարիներին ընդունել են այդ տերմինաբանությունը: ԱՄՆ-ը մինչ այժմ տագնապած էր, բայց նախագահ Բայդենը, կարծես, պատրաստ է անել մի քայլ, որը հայ համայնքը և Կոնգրեսում նրանց շատ աջակիցներ համարում են ցավոտ ժամկետանց, ասված է պարբերականի հոդվածում:

Եթե Բայդենը իրականացնի Ցեղասպանությունը ճանաչելու քարոզչական խոստումը ՝ այն ներկայացնելով որպես Սպիտակ տան ընդհանուր շեշտադրումը աշխարհում մարդու իրավունքների կարևորության վրա, նրա վարչակազմը կդառնա աշխարհում 30-րդ կառավարությունը, որը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Կոնգրեսը 2019-ին ընդունել է չպարտադրող բանաձև `ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:

Իսկ ինչպե՞ս կազդի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Նույնիսկ այս վաղ փուլում Էրդողան-Բայդեն հարաբերությունները շատ ավելի սառն են, քան այն հարաբերությունները, որոնք վայելում էր Թուրքիայի ղեկավարը նախկին նախագահ Թրամփի հետ: Ցեղասպանության հարցում Թրամփը, ինչպես իրենից առաջ գործող ԱՄՆ մյուս նախագահները, չէր ցանկանա վտանգել կապերը Թուրքիայի հետ, որը ԱՄՆ կարևոր գործընկերն է եղել Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում տասնամյա պատերազմի ընթացքում:

Բայց երկկողմ հարաբերություններում վաղուց լուրջ լարվածություն է առաջացել, որոնց պատճառները 2016-ի հեղաշրջման փորձից հետո Էրդողանի կոշտ ավտորիտար քայլերն են: Թուրքիայի ղեկավարի վրդովմունքն է առաջացրել ԱՄՆ կողմից Ֆեթուլլահ Գյուլենի հովանավորչությունը, որը Էրդողանի կողմից մեղադրվում է ռազմական հեղաշրջում անելու մեջ, և Թուրքիայի ղեկավարը  Վաշինգտոնի տարակուսանք առաջացրեց՝ գնելով ռուսական С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերը, որը Պենտագոնը համարում է ՆԱՏՕ-ի անվտանգության սպառնալիք: Գործարքի արդյունքում ԱՄՆ պատժամիջոցները կիրառվեցին Անկարայի նկատմամբ:

Չնայած ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը մեծ մասամբ խորհրդանշական կլինի, սակայն Թուրքիան կարող է իր դժգոհությունը արտահայտել ՝ խոչընդոտելով Բոսֆորով ամերիկյան ռազմածովային ուժերի մուտքը Սև ծով կամ բարդացնելով ԱՄՆ գործողությունները Թուրքիայի  Ինջիրլիքի ավիաբազայում:

Տաթև Ֆռանգյան