Karevorinfo  Իրադարձություններ  118

Ժամանակն է բարձրաձայնել ճշմարտությունը․ Լոս Անջելեսի քաղաքապետը՝ Հայոց Ցեղասպանության մասին

19:10 ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ.
Ժամանակն է բարձրաձայնել ճշմարտությունը․ Լոս Անջելեսի քաղաքապետը՝ Հայոց Ցեղասպանության մասին

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին ապրիլի 24-ին ընդառաջ տեսաուղերձ է հրապարակել։

«Ժամանակն է բարձրաձայնել ճշմարտությունը։ Ժամանակն է հիշել պատմության ողբերգությունները, որպեսզի չկրկնենք դրանք։ Ժամանակն է, որ բոլորս, այդ թվում՝ իմ ընկեր, նախագահ Ջո Բայդենը, ինչպես նաև ղեկավարները Լոս Անջելեսում, ամերիկյան նահանգներում և ամբողջ աշխարհում միաձայն հայտարարեն․ «Մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը»։ Մենք սգում ենք 1․5 միլիոն հայերի մահը, որոնք դաժանաբար սպանվեցին համակարգային ահաբեկչության արդյունքում։ Մշտապես հայերի կողքին ենք՝ արդարության, անվտանգության և խաղաղության հաստատման ճանապարհին։ Բոլորին կոչ եմ անում միանալ «Այո՛, դա ցեղասպանություն է» (YesItsGenocide․org) ստորագրահավաքին։ Մենք պետք է հիշենք մեր անցյալի իրականությունը, որպեսզի ավելի լավ ապագա կառուցենք»,- ասել է Լոս Անջելեսի քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։