Karevorinfo  Իրադարձություններ  214

Ամաչում եմ, որ Միացյալ Թագավորությունը չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը․ Քերոլայն Քոքս

18:05 ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ.
Ամաչում եմ, որ Միացյալ Թագավորությունը չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը․ Քերոլայն Քոքս

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսը ապրիլի 24-ին ընդառաջ տեսաուղերձ է հրապարակել։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել հայերին՝ ողջ աշխարհի համար ազնվության և ազատության առաջնագիծը պահելու համար։ Նրանք մեծ զոհողությունների են գնացել, ահռելի տառապանք տեսել, և ապրել այնպիսի հարևանների հետ, որոնք հարգանք չունեն մարդու իրավունքների նկատմամբ։ Աշխարհի մի շատ մութ մասում դուք, կարծես, լույսի փարոս եք: Ուղերձս բարկություն է պարունակում, բարկություն՝ միջազգային համայնքի նկատմամբ, որը Թուրքիային և Ադրբեջանին թույլ է տվել անպատժելիորեն խախտել մարդու իրավունքները և վայրագություններ կատարել։ Անգլիական կառավարությանը կոչ եմ անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ես ամաչում եմ, որ չեն ճանաչում»,- ասել է բարոնուհին։

Մանրամասները՝ տեսանյութում։