Karevorinfo  Իրադարձություններ  217

Մեծ հույս ու ակնկալիք կա, որ այս տարի ԱՄՆ վարչակազմը ճիշտ քայլ կկատարի․ Քալիֆորնիայի Սենատի անդամ

16:45 ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ.
Մեծ հույս ու ակնկալիք կա, որ այս տարի ԱՄՆ վարչակազմը ճիշտ քայլ կկատարի․ Քալիֆորնիայի Սենատի անդամ

Քալիֆորնիայի Սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոն ապրիլի 24-ին ընդառաջ տեսաուղերձ է հրապարակել։

«Անցյալ տարի ԱՄՆ Սենատն ընդունեց բանաձև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ, և մեծ հույսեր կան, որ այս տարի այն պաշտոնապես ԱՄՆ քաղաքականության մաս կդառնա։ Կարևոր է, որ ԱՄՆ-ն քայլ կատարի և պաշտոնապես ճանաչի Ցեղասպանությունը, որը, ինչպես բոլորս գիտենք, տեղի է ունեցել։ Հպարտ եմ, որ Քալիֆորնիան ճանաչել է Ցեղասպանությունը, Վաշինգտոնը նույնպես պետք է նման ճիշտ քայլ կատարի»,- նշում է Պորտանտինոն։

Սենատորի խոսքով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդները պետք է իմանան, որ իրենց նախնիները չճանաչված կերպով չեն զոհվել, որ պարզապես թվեր չեն, այլ մարդիկ, որոնք տառապել են․ «Մենք պետք է միշտ հիշենք՝ ինչ է տեղի ունեցել 100 տարի առաջ։ ԱՄՆ ներկայիս վարչակազմը հայերի համար միշտ լավ ընկեր է եղել, և մեծ հույս ու ակնկալիք կա, որ այս տարի նրանք ճիշտ քայլ կկատարեն»։

Սենատորը նաև անդրադարձել է Արցախյան 44-օրյա պատերազմին։

«Ինձ համար ցավալի էր տեսնել, որ մարդիկ, որոնց հետ հաց եմ կիսել, երբ Հադրութում էի, վիրավորվել ու սպանվել են»,- ասել է Պորտանտինոն։

Մանրամասները՝ տեսանյութում։