Karevorinfo  Իրադարձություններ  169

Բայդենի ու Էրդողանի հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ այսօր

12:35 ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ.
Բայդենի ու Էրդողանի հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ այսօր

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է այսօր հեռախոսազրույց ունենալ իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին գրում է Ahval-ը։

Նշվում է, որ դիվանագետներն աշխատում են հեռախոսազանգը կազմակերպելու ուղղությամբ, որը կլինի առաջինը Էրդողանի և Բայդենի միջև՝ վերջինիս՝ հունվարին կայացած երդմնակալությունից ի վեր։ Հաղորդվում է, որ Բայդենը դեռևս դրական պատասխան չի տվել Թուրքիայի խնդրանքին։

Ուշագրավ է, որ երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչմանը նախորդող օրը։

Էմմա Չոբանյան