Karevorinfo  Իրադարձություններ  276

Բայդենը հայկական կոտորածը կանվանի «ցեղասպանություն». միջազգային մամուլի գլխագրերում Հայոց ցեղասպանության հարցն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

22:30 հինգշաբթի, 22 ապրիլի, 2021 թ.
Բայդենը հայկական կոտորածը կանվանի «ցեղասպանություն». միջազգային մամուլի գլխագրերում Հայոց ցեղասպանության հարցն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

New York Times, The Wall Street Journal, CNN, Reuters, US news․ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային մամուլի գլխագրերում է։

Հեղինակավոր պարբերականները, հղում անելով ներքին քննարկումներին ծանոթ պաշտոնյաներին, գրում են․ «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի զանգվածային կոտորածներն անվանել Ցեղասպանություն»։

Սպիտակ տունը լրատվամիջոցների հստակեցնող հարցին չի պատասխանել, բայց ապրիլի 21-ին Սպիտակ տանն ամենօրյա ճեպազրույցի ժամանակ Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ հնչած հարցին ԱՄՆ նախագահի մամլո խոսնակ Ջեն Փսաքին ասել է․ «Ես ակնկալում եմ, որ շաբաթ օրը մենք ավելին կունենանք ասելու Հիշատակի օրվա մասին»:

Միջազգայանագետ Սուրեն Սարգսյանը կարծում է՝ ամերիկյան վարչակազմը երբեք այսքան մոտ չի եղել հարցի ճանաչմանը։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ կարևոր է նաև Ամերիկայի համար Թուրքիայի դերի նվազումը։

Ոչ միայն մարդասիրական քայլ, այլև պատժամիջոց՝ ուղղված Թուրքիային։ Բայդենի կողմից ցեղասպանություն եզրույթի կիրառումը կարող է լինել Ամերիկայի պատասխանը Թուրքիայի վարած քաղաքականությանը, ասում է Սուրեն Սարգսյանը։

Այստեղ դեր կարող է ունենալ նաև դեմոկրատների և հայկական լոբբիստների հարաբերությունը, կարծում է Սաֆրաստյանը։

Մամուլը նաև խոսում է ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման դեպքում թուրք-ամերիկյան լարվածության մեծացման մասին։ Երեկ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն տեղական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում արդեն իսկ ասել է՝ եթե ԱՄՆ-ն ցանկանում է վատթարացնել թուրք-ամերիկյան հարաբերությունները, ընտրությունն իրենն է։

Սուրեն Սարգսյանը նշում է՝ Թուրքիան ապրիլի 24-ին նախորդող օրերին նման հայտարարություններ միշտ է անում, պարզապես հիմա դրանց ազդեցությունն անհամեմատ թույլ է։ Սաֆրաստյանն էլ կարծում է, որ Թուրքիան իր սպառնալիքներում հեռուն չի գնա։

Իսկ ինչ կտա Հայաստանին ԱՄՆ նախագահի կողմից «Մեծ եղեռն», «աղետ», «ողբերգություն» բառերի փոխարեն «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը։ «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ դա սոսկ բառ չէ, որից պետք է ուրախանալ։

Փորձագետները ևս շեշտում են՝ խնդիրը միայն բարոյական հարթակը չէ։ Դա կլինի ԱՄՆ-ի քաղաքական դիրքորոշումը։ Այն օգտակար կլինի հատկապես այն ժամանակ, երբ հատուցման համար Հայաստանը դիմի Հաագայի դատարան։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները դեռևս 2019 թվականին ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր: Ի դեպ, ըստ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի աշխատանքների ամփոփագրի՝ ապրիլի 5-17-ն ավելի քան մեկ միլիոն նամակ է ուղղվել Սպիտակ տան վարչակազմին՝ քաջալերելու նախագահ Բայդենին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Լոս Անջելեսի կառավարող խորհուրդն էլ, միաձայն հավանություն տալով հայ համայնքներին աջակցող միջնորդությանը, ապրիլը հռչակել է Հայոց պատմության ամիս:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան