Karevorinfo  Իրադարձություններ  185

Պատվաստումների թվով ՀՀ-ն տարածաշրջանում վերջինն է․ մինչ օրս քանի քաղաքացի է պատվաստվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:25 հինգշաբթի, 22 ապրիլի, 2021 թ.
Պատվաստումների թվով ՀՀ-ն տարածաշրջանում վերջինն է․ մինչ օրս քանի քաղաքացի է պատվաստվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 13-ից Երևանում, ապրիլի 14-ից՝ հանրապետության մարզերում մեկնարկել են Covid-19-ի դեմ պատվաստումները: Առողջապահության նախարարությունից Factor TV-ին փոխանցեցին, որ ապրիլի 13-21-ը Հայաստանում 600 քաղաքացի է պատվաստվել:

«Մեծ մասն AstraZeneca-ով է պատվաստվել, եթե հաշվի առնենք, որ Սպուտնիկով պատվաստումներն ավելի ուշ մեկնարկեցին։ Զուտ դա է պատճառը»,- նշում է ՀՀ ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

Առողջապահության նախարարության որոշմամբ՝ 55 տարեկանից բարձր խոցելի խմբի քաղաքացիները կարող են պատվաստվել միայն AstraZeneca-ով, մինչև 54 տարեկանները՝ ռուսական Sputnik V-ով: Գերատեսչությունից նշում են՝ այս հարցում միջազգային փորձն են հաշվի առել:

Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի համոզմամբ՝ որոշման հիմնավորումը պետք է մատչելի ձևով ներկայացվեր, որ բնակչության շրջանում վստահություն լիներ:

«Այդ որոշումները, որ կայացնում են, կասկածելի են շատերի համար, որովհետև մարդիկ չգիտեն՝ ինչի վրա են հիմնված և ով է կայացնում, արդյոք դրա տակ լուրջ մասնագիտական կարծիք կա, հանձնաժողով կա, որ աշխատել է, թե ուղղակի նայում են ու իրավիճակային որոշում կայացնում։ Այսօր մենք տեսնում ենք բնակչության նման արձագանք զուտ այն պատճառով, որ այդ որոշումներին չեն վստահում։ Դա նշանակում է, որ բնակչության հետ աշխատանքը ձախողված է։»,- ասում է համաճարակաբանը։

Առողջապահության նախարարի տեղեկացմամբ՝ առաջիկա մեկ տարում նախատեսվում է մինչև 700 հազար քաղաքացու պատվաստել։ Հարկ է նշել, որ պատվաստումների պաշտոնական մեկնարկից առաջ էլ ռիսկային խմբի քաղաքացիները քովիդից պաշտպանվելու հնարավորություն ունեին։

«Մինչ պետպատվերի շրջանակում հանրապետությունը կարողացավ քովիդի դեմ պատվաստանյութ գնել, ՌԴ-ից Սպուտնիկ V էին նվիրաբերել՝ 2000 դեղաչափ՝ 1000 հոգու համար։ Հենց այդ դեղաչափից ապրիլի 21-ի տվյալներով ունենք պատվաստված 800 քաղաքացի»,- նշում է ՀՀ ԱՆ խոսնակը։

Հայաստանում առայժմ միայն ռիսկային խմբերի քաղաքացիներին են պատվաստում։ Առողջապահական գերատեսչությունից նշում են՝ դեռ հստակ չէ, թե երբ զանգվածային պատվաստումների կանցնեն։

Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի կարծիքով՝ կարևոր է, որ մինչև զանգվածային պատվաստման անցնելը բնակչության շրջանում բարձրանա վստահության և իրազեկվածության մակարդակը։ Մասնագետի խոսքով՝ այս հարցում ևս մեկ կարևոր գործոն կա․

«Վակցինացիայհի ռազմավարության որոշումը, զանգվածային, թե ռիսկի խմբերի, թե այլ ձևով, պետք է կայացվի՝ հիմնվելով բնակչության շրջանում հիվանդության ընդգրկվածության մակարդակի վրա»։

Հայաստանում մինչ օրս 211.399 քաղաքացի է կորոնավիրուսով վարակվել, այսինքն՝ բնակչության 7․1%-ը։ Համաճարակաբանի խոսքով՝ համավարակի ճգնաժամից դուրս գալու համար դեռ ժամանակ է պետք։ ըստ նրա՝ բնակչության մոտավորապես 60-70%-ը պետք է իմունիտետ ունենա ՝ բնական ճանապարհով կամ պատվաստման, որպեսզի համավարակը գնալով մարի։

Քովիդի դեմ պատվաստումների վիճակագրությունը ներկայացնող ամերիկյան New York Times-ի փոխանցմամբ՝ ապրիլի 22-ի դրությամբ՝ աշխարհում 950 միլիոնից ավելի մարդ է պատվաստվել։ Այս թվով առաջատարներն են ԱՄՆ-ն, Չինաստանն ու Հնդկաստանը։ Պատվաստումների թվով Հայաստանը տարածաշրջանում վերջինն է՝ զիջելով հարևան Վրաստանին, որտեղ 31 հազար քաղաքացի է պատվաստվել, Ադրբեջանին, որտեղ պատվաստվածները 1․3 միլիոնից ավելի են և Թուրքիային, որը պատվաստումների թվով տարածաշրջանի առաջատարն է․ այնտեղ արդեն 20 միլիոնից ավելի մարդ է պատվաստվել։

Առողջապահության նախարարությունից Factor TV-ից հայտնեցին՝ առաջիկայում նաև ամերիկյան ու չինական պատվաստանյութեր են պատրաստվում գնել։ Երբ զանգվածային պատվաստման պատրաստ լինեն, համապատասխան հրաման կներկայացնեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան