Karevorinfo  Իրադարձություններ  236

Հայաստանն Իրանում առևտրային կցորդ կունենա

23:20 չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ.
Հայաստանն Իրանում առևտրային կցորդ կունենա

Իրանի Իսլամական Հանրապետությունում կստեղծվի Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք: ՀՀ Կառավարությունը համապատասխան որոշումը կհաստատի վաղը:

Կառավարության նախագծում նշված է՝ Իրանում առևտրային կցորդ ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված է երկու երկրների միջև պետական և մասնավոր կազամկերպությունների համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար:

Նշվում է, որ այսպիսով առավել արդյունավետ կդառնա թուրքական ապրանքներից իրանական ապրաքների անցնելու գործընթացը: Առևտրային կցորդի պարտականությունների թվում է նաև հայկական արտադրանքը հարևան երկրում գրավիչ դարձնելը:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2020 թվականին կազմել է 400,2 մլն դոլար, այդ թվում՝ արտահանումը Հայաստանից Իրան կազմել է 84,8 մլն դոլար, իսկ Իրանից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 315,4 մլն դոլար։ Այս տեղեկությունը նշված է Կառավարության որոշման նախագծում, որը մշակվել է Էկոնոմիկայի նախարարությունում:

Նարեկ Կիրակոսյան