Karevorinfo  Իրադարձություններ  548

Օնիկ Գասպարյանը գիտակցված է այդ կեղծիքը թողել տեքստում․ ռազմական հեղաշրջումով իշխանություն տապալելու հարց կար․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

23:10 չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ.
Օնիկ Գասպարյանը գիտակցված է այդ կեղծիքը թողել տեքստում․ ռազմական հեղաշրջումով իշխանություն տապալելու հարց կար․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ն զրուցել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ

-Պարո՛ն Սաֆարյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հերքեց ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի պնդումը, թե նա պատերազմի 4-րդ օրն առաջարկել է կանգնեցնել պատերազմը։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ կան Օնիկ Գասպարյանի պնդումը հերքող ձայնագրություններ՝ սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստում արված։ Օնիկ Գասպարյանը բավականին կոպիտ բառապաշարով է արձագանքել Փաշինյանին՝ նշելով, թե ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է իշխանությունը հերքում միայն ամիսներ անց, և ոչ այն ժամանակ, երբ Գասպարյանն արել էր հայտարարությունը։

-Երևի թե ես առաջիններից մեկն եմ եղել, որ ուշադրություն է դարձրել Օնիկ Գասպարյանի տեքստում տեղ գտած այդ հայտարարությանը և ինքս այդ հարցերը բարձրացրել եմ թե՛ իմ հրապարակային հայտարարությւոններում, թե՛ այլ կերպ, թե ինչի մասին է խոսում Օնիկ Գասպարյանը։ Որովհետև, համաձայնվեք՝ անբնական բան է ստացվում, որ երկրի ղեկավարին պատերազմի չորրորդ օրն ասվում է, որ չենք կարող դիմադրել և երկրի ղեկավարը չի ընդունում այսպես ասած՝ հանձնվելու, կապիտուլացվելու որոշում։ Եվ ճիշտն ասած՝ այդտեղից հարց էր ծագում՝ կա՛մ իսկապես գործ ունենք այլ իրավիճակի հետ, կա՛մ Օնիկ Գասպարյանը ճիշտ չի ասում։ Այս հարցի՝ իմ փնտրտուքը բերեց այն բանին, որ ես զրույցներ ունեցա իշխանության ամենատարբեր ներկայացուցիչների հետ, թե ում՝ ես անուն չեմ տա, խնդրում եմ՝ անուն չպահանջեք։ Եվ հանուն արդարության՝ այն ժամանակ ես իմացա ճշմարտությունը, որ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը ճիշտ չէ, իմ հաջորդ հարցը հետևյալն էր՝ իսկ ինչո՞ւ դա չեք ասում։

Համաձայնվեք, որ անցանկալի բան է պատերազմի՝ նման արդյունքների դեպքում երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն սկսի այդ փոխադարձ մեղադրանքների մեծ գործընթացին մասնակցել, և մեղադրել ռազմական ղեկավարությանը՝ որքան էլ որ ունենա ապացույցներ։ Ինչպես Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասեց՝ անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունները հաստատում էին, որ Օնիկ Գասպարյանը նման բան չի ասել։ Ինձ պատասխան տրվեց, որ ցանկալի չեն համարել։ Այժմ, երբ Օնիկ Գասպարյանը Գլխավոր շտաբի պետ չէ, ես ասպես կբացատրեմ, նոր խոսում են սրա մասին, և անկեղծ ասած՝ ինձ մոտ հետահայաց հետևություններ կան։

Եթե հիշենք նոյեմբերի 17-ը և երկրում ստեղծված իրավիճակը, ապա կարելի է ասել՝ ռազմական հեղաշրջման նպատակ հետապնդող մի շրջան էր, երբ ակնհայտորեն՝ ՀՀ-ում կային քաղաքական ուժեր, որոնք ցանկանում էին գահըկնեց անել կամ տապալել ՀՀ քաղաքական ղեկավարությանը, և ես հիմա համարում եմ, որ Օնիկ Գասպարյանը գիտակցված է այդ՝ այսպես ասած սխալը կամ կեղծիքը թողել իր տեքստում։ Հաշվարկը եղել է այն, որ քաղաքական ղեկավարությունը կսկսի մեղադրել ռազմական ղեկավարությանը և ռազմական ղեկավարությունը հիմքեր կունենա անելու այն, ինչը փորձեց անել այս տարվա ընթացքում։

Պատասխանատվությունը կթողնվեր քաղաքական ղեկավարության վրա, որովհետև քաղաքական ղեկավարությունն ինքը կսանձազերծեր բանակի նկատմամբ գրոհը։ Եվ ուշադրություն դարձրեք, որ նոյեմբերի 17-ին ՀՀ քաղաքական ղեկավարությունը չի տրվում այդ գայթակղությանը, մնում է բազմաթիվ մեղադրանքների ներքո, այդ թվում՝ իմ կողմից։ Որովհետև ստացվում էր՝ ՀՀ ղեկավարությունը կա՛մ ինչ-ինչ պլաններով չի ընդառաջել ռազմական ղեկավարության հորդորին, կա՛մ պարզապես չի գիտակցել իր պատասխանատվությանը։ Բայց ինչպես պարզ դարձավ՝ փաստերն արձանագրված են, Ազգային անվտանգության խորհրդում կան սղագրությունները, ձայնագրությունները, և Օնիկ Գասպարյանի խոսքը դրա մասին չի եղել։ Հետևաբար, երբ այսօր Օնիկ Գասպարյանը բանակի կազմում չէ, երևի թե արդեն քաղաքական ղեկավարությունն ազատ է զգում՝ այս թեմայով խոսելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան