Karevorinfo  Իրադարձություններ  133

Թբիլիսիում Հայոց Ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է կայացել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

22:40 երեքշաբթի, 13 ապրիլի, 2021 թ.
Թբիլիսիում Հայոց Ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է կայացել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Այսօր Թբիլիսիում, Ազատության հրապարակում անցկացվել է նկարների ցուցահանդես «Հայ ազգի ցեղասպանություն» թեմայով։ Միջոցառման կազմակերպիչներն են «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության անդամները

Ցուցահանդեսին ներկայացված էին նկարներ Բաքվի և Սումգաիթի ջարդերից ինչպես նաև Արցախում և Նախիջևանում ադրբեջանցիների կողմից անցկացվող մշակութային ցեղասպանությունից։ Ավելի ուշ ցուցահանդեսը տեղափոխվել է Վրաստանի նախագահի նստավայրի մերձակա տարածք և ցուցահանդեսը շարունակվեց այնտեղ։

Նկարներում պատկերված են դրվագներ ոչ միայն հայոց ցեղասպանությունից, այլև Արցախի հոգևոր ժառանգությունից, որոնք պղծվել են 2020թ. պատերազմից հետո:

Հիշեցնենք, որ նման ցուցահանդես կազմակերպությունն անցկացրել էր նաև 2018-ին: Ավանդույթի համաձայն, ապրիլի 23-ին անցկացվում է ջահերով երթ դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն, այնուհետև՝ ապրիլի 24-ին՝ բողոքի ցույց Թուրքիայի դեսպանատան առջև, սակայն նախորդ տարի այդ միջոցառումները չկայացան պանդեմիայի պատճառով:

Լուսանկարները՝ «Վրաստանի հայ համայնք»-ի ֆեյբուքյան էջից