Karevorinfo  Իրադարձություններ  151

Շիրակի գերիների հարազատները փակել են մարզի ճանապարհները

11:55 ուրբաթ, 09 ապրիլի, 2021 թ.
Շիրակի գերիների հարազատները փակել են մարզի ճանապարհները

Շիրակցի գերիների հարազատները փակել են մարզի ճանապարհները։Փակ է Գյումրի-Երևան մայրուղու Հոռոմի հատվածը,ինչպես նաև Ջաջուռի ու Աշոցքի ճանապարհները։ Հարազատները պահանջում են հետ վերադարձնել իրենց զավակներին։

Նշենք,որ նախօրեին սպասվում էր գերիների խմբի վերադարձ,որը տեղի չունեցավ։

Հիշեցնենք,որ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերի 16-ին՝ ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքների 62 զինվորականներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ Նրանց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները հարուցել են տարբեր քրեական գործեր, որակել դիվերսանտներ ու հրաժարվում են հետ վերադարձնել։ 8 շիրակցիներ արդեն վերադարձել են․ հունվարի 28-ին Հայաստան վերադարձավ 5 շիրակցի գերի, փետրվարի 8-ին՝ ևս 5-ը, որոնցից 3-ը՝ դարձյալ Գյումրիից։ Մնացյալ 54 գերիները շարունակում են մնալ Ադրբեջանում։