Karevorinfo  Իրադարձություններ  156

Բայդենը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Թուրքիան մնացել է առանց ընկերների․ Ahval

23:20 հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ.
Բայդենը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Թուրքիան մնացել է առանց ընկերների․ Ahval

Ahval-ի հոդվածագիր Քլեր Սադարն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Հեղինակը նշում է, որ Թուրքիան միլիոնավոր դոլարներ է ծախսում, երբեմն՝ նաև տարօրինակ արշավների վրա՝ ԱՄՆ կառավարությանը համոզելու, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Անատոլիայում հայերի ճնշող մեծամասնության սպանությունն ու արտաքսումը ցեղասպանություն չանվանի։ Տասնամյակներով Միացյալ Նահանգների կառավարությունն այս հարցի շուրջ է պտտվում՝վախենալով Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում վատ հետևանքներից։

Ըստ հեղինակի՝ այնուամենայնիվ, այդ ամբողջ գումարներն ու ջանքերն իզուր անցան, քանի որ ԱՄՆ Կոնգրեսն ու Սենատը բանաձև ընդունեցին ու ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։

«Հիմա Սպիտակ տնից եկող հայտարարություններն ու նախագահ Բայդենի սեփական պատմությունը ցեղասպանության ճանաչման աջակցման հարցում թույլ են տալիս ասել, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, նա պաշտոնապես կօգտագործի «ցեղասպանություն» տերմինը՝ նկարագրելու Օսմանյան հայ համայնքի ճակատագիրը»,- ասվում է հոդվածում։

Ըստ հրապարակման՝ փորձագետները համաձայն են, որ Բայդենը պաշտոնական հայտարարություն կանի՝ Օսմանյան հայերի զանգվածային մահերն ու տեղահանումը «ցեղասպանություն» անվանելով։

«Կոնսենսուսը նրանում է, որ նա ոչ միայն անկեղծորեն հավատում է, որ  իրադարձություններն այդ եզրույթն են ենթադրում, այլև ներկայում, միգուցե պատմականորեն, թուրք-ամերիկյան հարաբերությունների ցածր մակարդակն այդ որոշումը քաղաքականապես ավելի իրագործելի են դարձնում»,- նշվում է հոդվածում։

«Նախկինում, երբ Հայոց ցեղասպանության բանաձևը դրվում էր քննարկման, կային տարբեր խմբեր արտաքին քաղաքականության ոլորտի փորձագետներից, որոնք պաշտպանում էին Թուրքիային ռեալ պոլիտիկի պատճառով, նաև իսրայելամետ խմբեր, որոնք Թուրքիային դաշնակից էին տեսնում պաշտպանական ոլորտում և չէին ուզում զրկվել զենքի վաճառքի հնարավորությունից»,- լրատվամիջոց հետ զրույցում ասել է Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Դաֆ Մաքքարդին։

Նա հավելել է, որ այդ թուրքամետ խմբերը հիմա իրականում գոյություն չունեն կամ կան որոշ չափով, սակայն վարչակազմի համար նշանակություն չունեն։

«Եվրոպական ու արտաքին քաղաքականության հունական հիմնադրամի» աշխատակից Նիկոլաս Դանֆորթն էլ Ahval-ին ասել է, որ Թուրքիան Վաշինգտոնում այլևս ընկերներ չունի։

«Եվ ավելի բարդ է աշխարհաքաղաքական փաստարկներ բերել՝ ապացուցելու, որ Թուրքիան բավական կարևոր դաշնակից է և կարևոր է Թուրքիային չբարկացնելը՝ արգելափակելով բանաձևը»,- ասել է Դանֆորթը։

Շատ փորձագետներ էլ կարծում են, որ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը շատ չի վնասի թուրք-ամերիկյան հարաբերություններին։ Որոշները նույնիսկ գտնում են, որ ճանաչման վերջնական որոշումը կարող է հարաբերությունները բարելավել երկարաժամկետ հեռանկարում։

«Թուրքերը դրանից կբարկանան, միգուցե՝ հետ կանչեն վերջերս եկած դեսպանին, միգուցե՝ նրանք ԱՄՆ դեսպանին խնդրեն որոշ ժամանակով հեռանալ, բայց ի վերջո կան չափազանց կարևոր, իրական խնդիրներ, որոնց ուղղությամբ այս երկու երկրները պիտի աշխատեն։ Դրանք պատմություն չեն, սիմվոլիկ չեն, այլ իրական խնդիրներ են»,- ասել է «Ամերիկյան առաջընթաջ կենտրոնի» ավագ գիտաշխատող Ալան Մակովսկին։

Բնականաբար, թուրքական բնակչության որոշ հատվածը կզայրանա ԱՄՆ նախագահի՝ ցեղասպանության ճանաչման որոշումից, սակայն ինչպես լրատվամիջոցին ասել է Քլարկի համալսարանի պատմության պրոֆեսոր Թաներ Աքչամը, «պետք է սկեպտիկ մոտենալ նրան, ինչ կմտածեն թուրքերը»։

«Թուրքական կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի, այսպես ասած, «հասարակ թուրքերի» բերանով։ Այն, ինչ մենք կտեսնենք կամ կլսենք թուրքական հանրային արձագանքում, դա թուրքական հասարակության արձագանքը չէ։ Եթե ազատ մամուլին թույլատրվի, հանրային կարծիը լրիվ այլ կլինի»,- ասել է Աքչամը։

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը քաղաքականացրել է պատմական փաստերը։

«Այս ամենի ողբերգությունն ավելի վաղ Հայոց ցեղասպանությունը չճանաչելն է՝ սպասելով թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը։ Վաշինգտոնը Էրդողանի համար հեշտացրել է իրավիճակը, նա կշրջվի ու կասի՝ «տեսեք՝ նրանք դա ասացին, որովհետև հիմա մեզ վրա բարկացած են», և սա Թուրքիայում որևէ բարոյական գնահատականի չի հանգեցնի, որևէ իրական լուրջ քննարկում չի առաջացնի»,- ասել է Դանֆորթը։

Էմմա Չոբանյան