Karevorinfo  Իրադարձություններ  212

Ռազմական դրության սահմանափակումները գործի են դրվել նոյեմբերին ՀՀ-ում՝ վարչապետի դեմ ցույցերն արգելելու համար. Amnesty International

22:15 հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ.
Ռազմական դրության սահմանափակումները գործի են դրվել նոյեմբերին ՀՀ-ում՝ վարչապետի դեմ ցույցերն արգելելու համար. Amnesty International

Amnesty International-ը հրապարակել է իր 2020-2021 թթ. տարեկան զեկույցը, որի մի հատված նվիրված է Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված հիմնախնդիրներին, այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը:

Հայաստանում անցած տարվա ընթացքում կանգ են առել դատական և հակակոռուպցիոն ոլորտների խոստացված բարեփոխումները մասամբ դրանց մասնատված բնույթի ու ինստիտուցիոնալ փոփոխությունների անկարողության պատճառով, նշում է օրերս հրապարակված Amnesty International-ի 2020/21 թթ. զեկույցը: Ըստ իրավապաշտպան կազմակերպության, բարեփոխումների ընթացքի վրա ազդեցություն են ունեցել նաև Ադրբեջանի հետ հակամարտությունն ու համաճարակը, որոնք շոշափելի հարված են հասցրել երկրի տնտեսությանն ու առողջապահական համակարգին: Հիվանդանոցներն ու առողջապահության ոլորտի հաստատությունները ծանրաբեռնված են համաճարակի ու պատերազմի արդյունքում հիվանդների ու վիրավորների մեծ քանակի հետևանքով, նշում է զեկույցը՝ շեշտելով, որ կառավարությունը սահմանափակ ֆինանսական օգնություն է տրամադրում աշխատանք կորցրածներին և մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին:

Ըստ Amnesty International-ի, ԼՂ շուրջ վերջին պատերազմի ընթացքում ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական ուժերը իրականացրել են ռազմական հանցագործություններ, ներառյալ մահապատիժներ, գերիների խոշտանգումներ և զոհվածների դիակների պղծում: Երկու կողմերն էլ կիրառել են արգելված կասետային զինատեսակներ. բալիստիկ և այլ տեսակի հրթիռներով հրթիռակոծվել են քաղաքներ և բնակավայրեր, որի արդյունքում գրանցվեցին ավերածություններ եւ զոհեր խաղաղ բնակչության շրջանում: Իրավապաշտպան կազմակերպությունը շեշտում է՝ հակամարտության բոլոր կողմերը պետք է լիովին հետևեն միջազգային մարդասիրական օրենսդրությանը և պաշտպանեն խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների հետևանքներից, իսկ տեղաշարժման ազատության ցանկացած սահմանափակում պետք է բխի իրական անվտանգության և ռազմական պահանջներից:

Անդրադառնալով խոսքի ազատությանը և խաղաղ հավաքների իրավունքներին՝ Amnesty International-ը հիշեցնում է՝ իշխանությունները սահմանափակել էին ազատ խոսքն ու հավաքների իրականացումն անցած տարվա ընթացքում՝ հայտարարելով արտակարգ դրություն նախ COVID-19- ի, իսկ այնուհետև Ադրբեջանի հետ պատերազմի պատճառով: Արտակարգ դրության պայմաններում կառավարությունը, ի թիվս այլ սահմանափակումների, արգելել էր ավելի քան 20 հոգուց ավել հավաքները և «ոչ պաշտոնական տեղեկատվության» հրապարակումը: Շուրջ երկու տասնյակ լրատվամիջոցներ ստիպված են եղել փոխել կամ ջնջել հրապարակած տեղեկատվական նյութերը, որոնք իշխանությունները որակել էին «խուճապի տարածմանը նպաստող»:

Amnesty International-ը հիշեցնում է, որ ապրիլին ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումները հանվեցին տեղական և միջազգային իրավապաշտպան խմբերի խիստ քննադատության արդյունքում: Սակայն ռազմական դրության հետևանքով առաջ եկան խոսքի և հավաքների ազատության նոր սահմանափակումներ: Հոկտեմբերի 9-ին երկրի խորհրդարանը հաստատեց մի նախագիծ, որն արգելում է «ոչ պաշտոնական տեղեկատվության» տարածումը հակամարտության և ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, ինչպես նաև ցանկացած հասարակական քննադատություն ռազմական գործողությունների և պետական պաշտոնյաների հայտարարությունների վերաբերյալ: Կազմակերպության զեկույցում նշվում է, որ ռազմական դրության սահմանափակումները խաղաղ հավաքների հարցում կիրառվեցին նոյեմբեր ամսին զինադադարի կնքումից հետո՝ վարչապետի հրաժարականը պահանջող ցույցերն արգելելու համար:

Զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում անդրադարձ կա նաև բնապահպանական խնդիրներին, մասնավորապես Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին: Amnesty International-ը հիշեցնում է, որ ապրիլին կառավարությունն առաջարկեց օրենսդրական մի փոփոխություն, որը հնարավորություն կտար կառավարությանը զերծ մնալ բնապահպանական հարցերի շուրջ տեղեկատվության հրապարակումից: Նախագիծը մտահոգություններ առաջացրեց հասարակական կազմակերպությունների շրջանում, որոնք մտահոգված էին, որ կառավարությունն այսպիսով ձգտում է նվազեցնել շրջակա միջավայրի հարցում թափանցիկությունը՝ ի նպաստ հանքարդյունաբերողների ու ի վնաս տեղական համայնքների: Զեկույցը հիշատակում է Ամուլսարի ոսկու հանքի շուրջ ստեղծված իրավիճակը և հանրային բողոքի ցույցերը, որի ժամանակ իշխանություները բերման են ենթարկել մի քանի տասնյակ ցուցարարների՝ բողոքի ակցիաները ցրելու ընթացքում:

Զեկույցի համաձայն Հայաստանի կառավարությունը մի շարք այլ երկրների հետ մեկտեղ, ինչպիսիք են Ադրբեջանը, Բելառուսը, Բոսնիան, Ֆրանսիան, Հունգարիան, Ղազախստանը, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Տաջիկստանը, Թուրքիան, Թուրքմենստանն և Ուզբեկստանը, չարաշահել է արգելքների հետ կապված գործող և նոր օրենսդրությունը` խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով: Բացի այդ, մի շարք երկրներում՝ Ալբանիայում, Հայաստանում, Բելառուսում, Բոսնիա և Հերցեգովինայում, Հունգարիայում, Ղազախստանում, Կոսովոյում, Լեհաստանում, Ռուսաստանում, Սերբիայում, Թուրքիայում, Ուկրաինայում և Ուզբեկստանում կառավարությունները ոչ բավարար միջոցներ են ձեռնարկել լրագրողներին և տեղեկություն տրամադրողներին պաշտպանելու ուղղությամբ, այդ թվում ՝ առողջապահական ոլորտի աշխատողներին՝ հաճախ թիրախավորելով նրանց, ովքեր քննադատել են կառավարության արձագանքը COVID-19- ի հարցում: