Karevorinfo  Իրադարձություններ  592

Ապօրինի գույքի բռնագանձում․ արդյունավետ գործիք, թե՞ քաղաքական մահակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

22:05 հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ.
Ապօրինի գույքի բռնագանձում․ արդյունավետ գործիք, թե՞ քաղաքական մահակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ Կառավարության առաջին որոշումն ընդունվել է դեռևս 2003 թվականի նոյեմբերի 6-ին, երկրորդը՝ 2015-ի սեպտեմբերի 25-ին, իսկ ապրիլյան հեղափոխությունից հետո Կառավարությունը նոր ռազմավարություն է մշակել, որի վերաբերյալ որոշումն ընդունվել է 2019-ի հոկտեմբերի 3-ին։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր բաղադրիչ Հայաստանի իշխանությունների օրակարգում ընդգրկված է եղել մինչև 2018 թվականի հեղափոխությունը։ Մասնավորապես, դեռևս 2007-ին Հայաստանն առանց որևէ վերապահման վավերացրել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի 2004 թվականի կոնվենցիան, ըստ որի՝ երկրները պարտավորվում են միջոցառումներ ձեռնարկել՝ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում թույլատրելու համար։ Սակայն մինչ հեղափոխությունն այս ուղղությամբ որևէ կոնկրետ գործողություն չի արվել։ Արդեն 2018-ին հեղափոխական իշխանությունների ամենակարևոր խոստումներից մեկը հենց կոռուպցիայի դեմ պայքարն էր՝ թալանվածը, ինչպես վարչապետ Փաշինյանն էր հայտարարում՝ կոպեկ առ կոպեկ վերադարձնելը, ինչին  միտված կարևորագույն օրենսդրական փոփոխությունն ու իրավական գործիքներից մեկն էլ  հենց  ապօրինի գույքի  բռնագանձումն էր։

Չնայած խնդրի կարևորության մասին իշխանության մշտական բարձրաձայնումներին՝ օրենքի ընդունման համար պահանջվեց երկու տարի․ այն, ի վերջո, ընդունվեց 2020 թվականի ապրիլին, ուժի մեջ մտավ մայիսին։ Օրենքն ընդունվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձն ու տարբեր երկրներում, մասնավորապես՝ Կանադայում, Սլովենիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Ալբանիայում և Վրաստանում գործող մոդելները։

Ըստ այդ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ապօրինի ծագում ունեցող է համարվում այն գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով՝ անկախ օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռք բերված լինելու հանգամանքից, ինչպես նաև այդպիսի գույքի օգտագործումից ստացված եկամուտները։ Իսկ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարաբերություններում գործում է գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, քանի դեռ չի ապացուցվել գույքի ձեռքբերման օրինականությունը։ Ապօրինի գույքի բռնագանձման հարցերով նոր ստորաբաժանումը Գլխավոր դատախազության համակարգում ձևավորվել է 2020 թվականի սեպտեմբերի 3-ին։ Ներկայում այդ ստորաբաժանումը 200-ից ավելի ուսումնասիրություններ է իրականացնում, բայց դատելով արդյունքներից՝ գործընթացը բավականին բարդ է։

Հանրային գիտակցության մեջ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացն առավելապես ասոցացվում է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի, Ալեքսանդր Սարգսյանի 30 միլիոն դոլարի և գեներալ Մանվել Գրիգորյանի՝ հարյուրից ավելի միավոր անշարժ գույքի հետ, բայց բոլոր դեպքերում դրանք եղել են ինքնակամ նվիրատվություններ՝ առանց դատարանի համապատասխան վճիռների։

Ինչպե՞ս պարզել՝ տվյալ գույքն ապօրինի է, թե՝ ոչ, ինչպե՞ս պարզել գույքի իրական սեփականատերերին, ինչպե՞ս վերադարձնել պետությանը, եթե այն վաղուց վաճառվել է բարեխիղճ գնորդի, ինչպե՞ս ճշտել տարիներ ու անգամ տասնամյակներ առաջ ներկայացված եկամուտների հայտարարագրերի հավաստիությունը, և վերջապես՝ ռիսկ չկա՞, արդյոք, որ կոռուպցիայի դեմ պայքարի ու արդարության վերականգնման այս կարևորագույն գործիքի կիրառումը կվերածվի օրվա իշխանությունների ձեռքին գտնվող քաղաքական մահակի։

Մանրամասները՝ տեսանյութում։