Karevorinfo  Իրադարձություններ  417

Քոչարյանի հայցը` ընդդեմ Փաշինյանի. վարչապետը` Արցախում ծրագրերի մասին. Լուրեր

18:35 հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ.
Քոչարյանի հայցը` ընդդեմ Փաշինյանի. վարչապետը` Արցախում ծրագրերի մասին. Լուրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ու տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպման արդյունքների մասին։ Փաշինյանը նաև կարևորել է ռուս խաղաղապահների առաքելությունը Արցախում։ Վարչապեը նաև հայտնել է, որ մինչև հիմա միլիարդավոր դրամների ծրագրեր են իրականացվել Արցախում։

ԱՄՆ Պետքարտուղարությունը պնդում է, որ Ռուսաստանը, հնարավոր է, ձգտում է պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և ոչ թե կարգավորել այն։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայց է ներկայացրել ընդդեմ Հայատանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Պաշտպանները պահանջում են որպես զրպարտություն համարել Փաշինյանի մարտի 1-ի արտահայտությունները, հերքել դրանք և ճանաչել Քոչարյանի անմեղության կանխավարկածը։ Խախտումների համար պահանջվող փոխհատուցման ընդհանուր չափը կազմում է 4 մլն դրամ։

Դատարանը վերադարձրել է Տավուշի նախկին մարզպետ, այժմ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանի հայցադիմումը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ: Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ այն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում: