Karevorinfo  Իրադարձություններ  138

Հավակնոտ նախագծերի համար ՌԴ-ում ներգաղթյալների պակաս կա․ Պեսկով

19:30 հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ.
Հավակնոտ նախագծերի համար ՌԴ-ում ներգաղթյալների պակաս կա․ Պեսկով

Ռուսաստանում ներգաղթյալների թիվը վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն նվազել է, և այժմ նրանց թիվն անգամ չի բավականացնում հավակնոտ նախագծեր իրականացնելու համար: Այս մասին հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Կարող եմ փաստել իրականությունը, որ ներգաղթյալների թիվը վերջին մեկ տարում շատ է  նվազել։ Մենք ներգաղթյալների կարիք շատ ու շատ ունենք՝ հավակնոտ նախագծեր իրականացնելու համար»,- ասել է Պեսկովը՝
պարզաբանելով, որ խոսքը գնում է կառուցապատման ոլորտում նախագծերի մասին։

«Մենք պետք է ավելին կառուցենք, քան հիմա ենք կառուցում: Մենք պետք է զգալիորեն ավելի շատ կառուցենք։ Բայց դրա համար մեզանից պահանջվում են աշխատող ձեռքեր: Համաճարակի պատճառով դրանք ավելի են պակասել»,- ասել է Պեսկովը:

Տաթև Ֆռանգյան