Karevorinfo  Իրադարձություններ  400

«15 տարուց ավելի է՝ ցանկանում էի հետ գալ». զինծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձինք կհամաներվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

18:45 հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ.
«15 տարուց ավելի է՝ ցանկանում էի հետ գալ». զինծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձինք կհամաներվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պարտադիր զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացած անձանց նկատմամբ համաներում կկիրառվի։ Այսօր Կառավարության նիստում վարչապետ Նիրկոլ Փաշինյանը հայտարարեց՝ սա քաղաքական որոշում է։

Նախագիծը տարածվում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը՝ պատերազմի մեկնարկը ներառյալ ընկած ժամանակահատվածում 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած անձանց նկամտամբ։

Արդարադատության նախարարն ասաց՝ այս համաներումից կարող է օգտվել շուրջ 5 հազար շահառու։ Նշենք, որ մինչ այս կիրառված համաներումները չէին տարածվում բանակից խուսափած անձնանց նկատմամբ։ Ի դեպ՝ օրենքը կկիրառվի նաև հետախուզվող անձանց նկատմամբ։

17 տարուց ավելի հայրենիքից դուրս ապրող Դավիթ Մովսեսյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ նախագծին շատ է սպասել․ այն հնարավորություն է՝ Հայաստանում ապրելու համար։ Դավիթը նշեց՝ հայրենիք վերադառնալու ցանկություն միշտ է եղել, բայց ինչպես շատերին, նրան էլ այստեղ քրեական պատասխանատվություն էր սպառնում։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ևս դրական է գնահատում այս նախագիծը։ Մեզ հետ զրույցում, սակայն, նա հակադարձեց Փաշինյանին՝ սա ոչ թե պետք է քաղաքական որոշում լիներ, այլ տրամաբանված։

Իրավապաշտպանը բնական է համարում քննադատությունները, թե բանակից խուսափածներին համաներում է շնորհվում ընտրությունների նախաշեմին, միևնույն ժամանակ նշում է՝ այդ դաշտում քննարկումներից դուրս է մնում։

Հարությունյանը չի կարծում, որ այս նախագծի կյանքի կոչվելուց հետո բանակից խուսափողների թիվը կմեծանա։ Ասում է՝ երիտասարդները բանակում ծառայելուց չեն խուսափում՝ դրա ապացույցը պատերազմական օրերին կամավորագրվողների մեծ թիվն է, պարզապես խուսափում են բանակում տիրող բարքերից։

Հավելենք, որ Կառավարության այսօրվա նիստում Փաշինյանը հայտարարեց, թե բանակում խորը և բովանդակային բարեփոխումներ են սկսվել: Առայժմ պարզ չէ, սակայն, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը և ինչ արդյունքի է նախատեսվում հասնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան