Karevorinfo  Իրադարձություններ  257

Ադրբեջանցի անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել․ Ալիևից պահանջում են գտնել նրանց

17:00 հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ.
Ադրբեջանցի անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել․ Ալիևից պահանջում են գտնել նրանց

Արցախյան պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների հարազատներն այսօր Բաքվում հերթական բողոքի ակցիա են կազմակերպել։

Մի խումբ ծնողներ հավաքվել են Ալիևի նստավայրի դիմաց՝ պահանջելով գտնել իրենց երեխաներին։

Նրանք բողոքել են, որ որոնողական աշխատանքներ չեն իրականացվում, իրենց խնդիրներն անտեսվում են, նաև բողոքել են պաշտոնյաներից։ Ակցիայի մասնակիցները կոչ են արել Ադրբեջանի, Թուրքիայի ու ՌԴ նախագահներին աջակցել՝ պարզել իրենց երեխաների ճակատագիրը։ Ցուցարարների հետ զրուցել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևն ու նրանց հանդիպման հրավիրել՝ նշելով, որ կտեղեկացնի իրականացվող քայլերի մասին։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ի՝ նախորդ տարվա դեկտեմբերի տվյալներով՝ ավելի քան 100 զինծառայող համարվում է անհետ կորած։ 2021 թվականի հունվարի տվյալներով էլ՝ անհետ կորած է համարվում 64 զինծառայող։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ անհետ կորածների թիվը շատ ավելին է։

Էմմա Չոբանյան