Karevorinfo  Իրադարձություններ  165

ԱՄՆ-ը դատապարտել է Կիպրոսի հայկական Մակարավանքում թուրքերի կազմակերպած խնջույքը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

14:35 հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ.
ԱՄՆ-ը դատապարտել է Կիպրոսի հայկական Մակարավանքում թուրքերի կազմակերպած խնջույքը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Նիկոսիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Յուդիթ Գարբըրը դատապարտել է թուրքերի վերահսկողության տակ անցած Կիրենիայի հայկական պատմական Մակարավանքում անցկացված միջոցառումը: Դեսպանն այդ մասին գրառում  է արել Twitter-ում, փոխանցում է ermenihaber-ը:

«ԱՄՆ դեսպանատունը խստորեն դատապարտում է Սուրբ Մակարի հայկական վանքի չարարկումը (վատ նպատակով օգտագործումը): Կրոնական ազատությունը հիմնարար արժեք է, և մենք կրկնում ենք կրոնական առաջնորդների կոչը, որ բոլոր պաշտամունքի վայրերը, որոնք օգտագործվում կամ չեն օգտագործվում, պաշտպանված լինեն չարաշահումներից, վանդալիզմից և պղծումից»,- գրել է դեսպանը:

Նախորդ շաբաթ Կիպրոսի Մակարավանքի բակում թուրք երիտասարդները առանց թույլտվության միջոցառում (խնջույք) էին անցկացրել: