Karevorinfo  Իրադարձություններ  517

Մարտի 1-ի գործը բացահայտելու էջը փակվե՞ց. ինչ է սպասվում այս գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:20 չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ.
Մարտի 1-ի գործը բացահայտելու էջը փակվե՞ց. ինչ է սպասվում այս գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդարադատության նախարարը «մեծ ցավ է ապրում» Մարտի 1-ի գործով տեղի ունեցած պրոցեսների կապակցությամբ։ Այսօր լրագրողների հետ զրույցում Ռուստամ Բադասյանը հորդորեց գործին առնչվող հարցերն ուղղել Դատախազությանը։

Հիշեցնենք, որ երեկ դատարանը Մարտի 1-ի գործով 300․1 հոդվածով՝ Սահմանադրական կարգի տապալման դրվագով արդարացրեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին։ Դատարանի այս որոշման հիմքը Սահմանադրական դատարանի որոշումն էր, որով բարձր դատարանն արձանագրել էր, որ 300․1 հոդվածը հակասահմանադրական է։

Երկու տարի առաջ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված համարող իշխանության ներկայացուցիչ Մարիա Կարապետյանը կարծում է, որ Մարտի 1-ի գործը փուչ չէ և ոչ մի տեղ չի չքանալու։

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքով՝ իրավական քաղաքականությունը երկրում տապալված է և երեկվանից հետո պետք է պաշտոնանկություններ լինեին։ Բաբաջանյանը դատարանի որոշումը քաղաքական է որակում։

Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրանքը պաշտպանող դատախազությունից դատարանի կայացրած ակտը և իրենց հետագա անելիքները չեն շտապում մեկնաբանել․ սպասում են որոշման պատճառաբանական մասին։ Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը վերաորակելու համար կսպասի Սահմանադրական դատարանի պատասխանին։

Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը, սակայն, կարծում է, որ մեղադրանքը փոխելու, վերաորակելու որևէ հիմք չկա։

Դատարանում Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի մասով գործը կշարունակվի միայն առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դրվագով։ Արամ Օրբելյանի կարծիքով՝ սա ձևական մեղադրանք է, որը որևէ քննադատության դիմանալ չի կարող։

Այսպիսով, հաջորդ երեքշաբթի դատարանում տեղի կունենա այս գործով հերթական նիստը, դատարանը քննության կառնի միայն կաշառք ստանալու դրվագը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան