Karevorinfo  Իրադարձություններ  474

Փաշինյանի չկատարած խոստումն ու ԱՄՆ Պետդեպի գնահատականը. ինչու չբարեփոխվեց դատական համակարգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

22:50 չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ.
Փաշինյանի չկատարած խոստումն ու ԱՄՆ Պետդեպի գնահատականը. ինչու չբարեփոխվեց դատական համակարգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց առաջ և հետո դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ տրված ու չկատարված խոստումների ֆոնին ԱՄՆ Պետքարտուղարությունն արձանագրում է․ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանում դատական համակարգը չի բարեփոխվել, քաղաքացիները դատավորներին չեն վստահում, իսկ դատավորների մեծ մասը նախկին իշխանությունների կամակատարներն են: Պետքարտուղարության՝ մարդու իրավունքների 2020 թվականի զեկույցում, մասնավորապես, ասվում է, որ Հայաստանում դատական համակարգն անկախ և անկողմնակալ չէ, հանրության վստահությունը դատավորների նկատմամբ շարունակում է ընկնել: Արդարադատության ոլորտում մնացել են մեծ թվով պաշտոնյաներ, որոնք ծառայել են նախկին իշխանություններին և կայացրել նրանց համար բացառապես բարենպաստ վճիռներ:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասում է՝ ԱՄՆ Պետքարտուղարությունն արձանագրել է դատաիրավական համակարգի բարեփոխումների մահը:

Վարչապետ ընտրվելուց հետո դատական համակարգի բարեփոխումների մասին հայտարարած, բայց դրանք չիրականացրած Նիկոլ Փաշինյանն այսօր ինքն է դժգոհում այդ համակարգին։ Փաշինյանի՝ դատավորներից դժգոհելու այս փորձերը, մեղմ ասած, տարակուսելի են, քանի որ նա, ըստ իրավապաշտպանների, հետևողական չի եղել դատական համակարգը բարեփոխելու իր հրապարակավ խոստումների իրականացման հարցում:

2019 թվականի մայիսին դատարանների մուտքերն ու ելքերը շրջափակելու օպերացիային հաջորդած Փաշինյանի այս աղմկահարույց ելույթը միայն ելույթ մնաց, որևէ դատավոր չհեռացվեց: Ավելին, հեղափոխական պատգամավորները Երվանդ Խունկարյանին ընտրեցին Սահմանադրական դատարանի դատավոր, և սա այն պարագայում, երբ 2009-2020 թվականների ընթացքում Խունդկարյանի մասնակցությամբ քննված 13 դատական գործ բողոքարկվել է ՄԻԵԴ-ում: Հայաստանի Հանրապետության դեմ կայացված վճիռների արդյունքում պետական բյուջեից վճարվել է 300.000 եվրո:

Նիկոլ Փաշինյանի՝ վեթինգի մասին աղմկահարույց հայտարարությունից երկու տարի անց նրա թիմակից պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարում է՝ վեթինգ իրականացնելու գաղափարը ո՛չ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական, ո՛չ էլ ընտրություններից հետո կառավարության ծրագրերում չեն եղել: Պատգամավորը շեշտում է, որ քաղաքական իշխանությունն իրականացրել է վեթինգի փափուկ տարբերակը, այն է՝ բոլոր դատավորներին չեն հեռացրել համակարգից, այլ ներդրել են օրենսդրական մեխանիզմներ, որոնք կնպաստեն համակարգի փոփոխությանը:

Ինչու քաղաքացիները հեղափոխությունից երեք տարի անց էլ դատական համակարգի նկատմամբ վստահություն չունեն հարցին ի պատասխան՝ Մարիա Կարապետյանը որպես մեղավորներ մատնանշում է նախկին իշխանություններին, ասում է՝ վատ ժառանգություն ենք ստացել: Իշխանական պատգամավորի խոսքով՝ դատական համակարգը պետք է ինքնուրույն բարեփոխվի:

Մարիա Կարապետյանը որպես բարեփոխումների չիրականացման պատճառ նշում է կորոնավիրուսի համավարակն ու Արցախյան պատերազմը, քանի որ, ըստ նրա, այս գործոններն օրենսդրական փոփոխությունները հետաձգել են: Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, սակայն, հակադարձում է՝ բացատրություն չի տրվել, թե ինչու փոփոխություններ չեղան: Իրավապաշտպանն ասում է՝ հեղափոխության տրամաբանությամբ իշխանությունները պետք է կոշտ քայլերի դիմեին, ինչպես Փաշինյանի առաջին ընտրությունն էր:

Նինա Կարապետյանցը նշում է, որ կտրուկ փոփոխությունների փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանը նախընտրեց աշխատել Սերժ Սարգսյանի համար կարված Սահմանադրությամբ և ՀՀԿ-ի կողմից գլխավոր դատախազ նշանակված Արթուր Դավթյանի հետ: Նա արձանագրում է՝ անցումային արդարադատության գործընթացն ամբողջությամբ տապալվել է:

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հույս է հայտնում, որ մի օր Հայաստանում դատական համակարգը ո՛չ նախկին, ո՛չ էլ ներկա իշխանություններից կախում չի ունենա: Այնուհանդերձ, ԲԴԽ անդամը չի հստակեցնում, թե դատական համակարգը որ շրջանակներից կախվածություն ունի: Հեղափոխությունից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Բեքմեզյանը խոստովանում է, որ դատական համակարգում կան դատավորներ, որոնք ծանոթ-բարեկամական կապերով և այլ շահերով որոշումներ են կայացնում:

Գրիգոր Բեքմեզյանից, այնուամենայնիվ, հետաքրրքվեցինք, թե ինչու ականատես չենք լինում դեպքերի, երբ անձնական կամ այլ շահերով որոշումներ կատարած դատավորները պատասխանատվության են ենթարկվում:

Նախկին դատավոր Պարգև Օհանյանն էլ արձանագրում է՝ Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, բարեփոխումների այնպիսի խոստումներ է տվել, որոնց մասին գրեթե ոչ ոք երբևէ չէր էլ լսել: Սակայն, ըստ նախկին դատավորի, այդ խոստումները պոպուլիզմի արդյունք էին, ինչի պատճառով էլ իրականություն չդարձան:

Իրավապաշտպանները նաև դատական համակարգում բարեփոխում չիրականացնելու արդյունք են համարում երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գորոծով անցնող Ռոբերտ Քոչարյանի քրգործի տապալումը: Այժմ մտավախություն կա, որ իրշխանությունների անգործությունն այս առումով աղմկահարույց դատական գործերի ձախողման պատճառ կդառնա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան