Karevorinfo  Իրադարձություններ  185

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացվել է նոր բաժանմունք

19:45 չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ.
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացվել է նոր բաժանմունք

Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացված ամբողջապես նորոգված ու վերազինված Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքն այսօրվանից կգործի նոր ծավալով։

Բաժանմունքի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ոլորտի անվանի ներկայացուցիչներ:

Բաժանմունքը միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է բրախիթերապևտիկ բուժում, որը ցուցված է օնկոգինեկոլոգիան հիվանդությունների ժամանակ, իսկ նման բուժման ցուցում Հայաստանում ունի օնկոգինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց մոտ 80%-ը։ Բուժումը երկարատև է, երբեմն՝ ծանր. բաժանմունքում կանանց համար ստեղծել են առավել հարմարավետ պայմաններ և հաճելի միջավայր` հիվանդանոցում երկարատև գտնվելու հանգամանքը մոռացության մատնելու նպատակով:

Իսկ գերժամանակակից BEBIG SAGINOVA 3D բրախիթերապևտիկ սարքը, որը կգործարկվի առաջիկայում, թույլ կտա էլ ավելի բարձրացնել բուժման արդյունավետությունը։